Համընդհանուր ներառականության թեմայով սեմինարավարները ներկայացրին տարբեր թեմաներ՝ «Սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում», «Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ», «Աուտիզմ», «Հուզական և վարքային խանգարումները» և այլն:
Սեմինարների ընթացքում մանրամասն խոսեցինք բոլոր նշված թեմաներևի մասին, տարբեր իրավիճաներ քննարկեցինք, զրույց քննարկման միջոցով դասվարները ներկայացրեցին այն բոլոր դեպքերն ու իրավիճակները, որոնց մենք հանդիպում ենք դասապրոցեսի ընթացքում և քննարկեցինք տվյալ իրավիճակների համար հնարավոր ճիշտ լուծումներն ու արձագանքները։Սեմինարավարները հնարավորինս փորձեցին մեզ ճիշտ ուղղորդել։Քննարկման ժամանակ դասվարների հնչեցրած բազմաթիվ հուզող հարցերին տրվեցին պատասխաններ։
Սեմինարների ընթացքում դիտեցինք տեսանյութեր, խաղացինք տարբեր խաղեր, որոնք կարող ենք իրականացնել նաև դասարանում։
Սեմինարներն արդյունավետ էին ու օգտակար։
Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ
Օրերը՝ հոկտեմբերի 4, 11, 18, 25, նոյեմբերի 1, 8, 15, 22, 29, դեկտեմբերի 6, 13, 20
Սկիզբը՝ 14:20
Վայրը՝ Փոքր դահլիճ
Տևողությունը՝ երեք ամիս՝ հոկտեմբեր- դեկտեմբեր
Մասնակիցներ (2-րդ խումբ)
Սեմինարներները կվարեն կրթահամալիրի բազմամասնագիտական թիմի մասնագետները
Թեմա 1, 04․10․2024
Համընդհանուր ներառականություն
Հանդիպման մասին
Թեմա 2, 11․10․2024
Սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում, վերհանում։
Թեմա 3, 18․10․2024
Սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում։
Սովորողի կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ
Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ
Թեմա 4, 25․10․2024
ԱՈւՊ։ Մեթոդական ուղեցույցի քննարկում։
Թեմա 5, 1.11.2024
Սեմինարավարներ՝ Արևիկ Բաբայան, Աղավնի Վանյան
Հուզական և վարքային խանգարումներ
Թեմա 6, 8.11.2024
Սեմինարավարներ՝ Արևիկ Բաբայան, Ամալյա Օհանյան, Աղավնի Վանյան
Թեմա 7, 15.11.2024
Սեմինարավարներ՝ Սուսաննա Չալիկյան, Նունե Ռաֆայելյան
Թեմա 8, 29.11.2024
Սեմինարավարներ՝ Սուսաննա Չալիկյան, Ամալյա Օհանյան, Աղավնի Վանյան
Թեմա 9, 13.12.2024
Սեմինարավարներ՝ Արևիկ Բաբայան, Ամալյա Օհանյան, Աղավնի Վանյան





