Նամակ Թումանյան պապիկին

Փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան տոնին, սովորողները նամակ գրեցին Թումանյան պապիկին:

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Նամակ Հովհաննես Թումանյան պապիկին 

Հովհաննես Թումանյան      պապիկ  ես քո բանաստեղծությունները շատ եմ սիրում, որովհետև քոբանաստեղությունները շատ լավն են։ Հովաննես Թումանյան պապիկ Դուք շատ սիրուն եք և խելացի։ Դուք սիրում էիք բոլորին և բոլորն էլ՝ Ձեզ։

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

ՆԱՄԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւմանյան 

Բարև Հովհաննես Թումանյան, ես ձեզ շատ եմ սիրում:

Մի հարց եմ ուզում ձեզ տալ . ոնց էիր դու հասցնում շատ-շատ գրքեր կարդալ:

Մի հարց էլ եմ ուզում տալ : Քա՞նի գիրք Դուք ունեիք:  

Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը

Հովհաննես     Թումանյան

Բարև Թումանյան պապիկ ։Ես քեզ  շատ եմ սիրում։

Ձեր ծնունդը  շնորհավոր։ Ես սիրում եմ քո բանաստեղցույցները  շատ եմ սիրում։

Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը

Բարև Թումանյան պապիկ։ Ես Ձեզ շատ եմ սիրում․ Ձեր գրած բանաստեղծություններըշատ հտաքրքիր են, ես շատ եմ սիրում։Ծնուդդ շնորհավոր, Թումանյան պապիկ։ 

Շնորակալություն, որ ստեղծել եք մեզ համար Գրքի տոնը։

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Հովաննես Թումանյան պապիկին նամակ

Բարև Թումանյան պապիկ, ես քեզ շատ եմ սիրում քեզ ու քո հեքիաթներն։Բայց ամենաշատը 

սիրում եմ հետևյալներն`

«Շուն ու կատուն», «Առաջին ձյունը», նաև սիրում եմ «Սուտլիկ որսկանը», «Ոսկե ձկնիկը», «Պոչատ աղվեսը» և այլն:

Ես ուզում եմ, որ ինչ որ մեկը գտնի Հովհաննես Թումանյանի սիրտը:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Նամակ Թումանյան պապաիկին

Բարև Թումանայան պապիկ, ես Ձեզ շատ եմ սիրում։Սիրում եմ կարդալ Ձեր գրքերը ու շատ եմ սիրում  հեքիաթները։Շնորհավոր ՁԵր օրը։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Նամակ Հովհաննես Թումանյանին։

Հովհաննես Թումանյան, շնորհավոր քո ծննդյան օրը:Ես Ձեզ մաղթում եմ, որ Ձեր անունը միշտ հիշեն։ Ես Ձեզ շա՜տ եմ սիրում և Ձեր գրած հեքիաթները կարդում եմ սիրով։ Ինձ շա՜տ դուր է գալիս Ձեր բոլոր գրած հեքիաթները։

Տոնդ շնորհավոր, Թումանյան պապիկ. ընթերցումներ

Փետրվարի 19-ը` Թումանյանի ծնունդը, ամենասպասելի օրերից է, քանի որ բոլորս շատ ենք սիրում Հովհաննես Թումանյանին:Այսօր առավոտից օրը սկսեցինք թումանյանական ընթերցումներով` ընդհանուր պարապմունքի ընթացքում, այնուհետև 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները ընթերցումները շարունակեցին բակում՝ շնորհավորելով Թումանյան պապիկի ծննդյան օրը։

Տեսանյութը Տաթև Մարգարյանի`

Տեսանյութը Լիանա Ռոզիկյանի

Գրքի տոն. Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր` փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում նշում են Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնը, և իհարկե ծննդյան օրով պայմանավորված` շատ գեղեցիկ և կարևոր տոներից մեկը` Գրքի տոնը:Իհարկե կրթահամալիրը ևս ակտիվ մասնակցում է տոնին:Կրթահամալիրը միշտ է կարևորում Հովհաննես Թումանյանին, «Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում յուրաքանչյուր տարի ծանոթանում ենք Թումանյանի կյանքին, հեքիաթներին, բանաստեղծություններին, այցելում ենք Թումանյանի թանգարան, դիտում ենք Թումանյանի հեքիաթներով բեմադրած ներկայացիմները, Թումանյանը ներկայացնում ենք ընտանեկան նախահծերով և այլն:

Սովորողները շատ մեծ սիրով են միշտ ընթերցում Թումանյանի հեքիաթները:Այսօր առավոտից կրթահամալիրում բոլորը կարդում էին Թումանյան և շնորհավորում Թումանյան պապիկին:

Այսօր մեր դասարանում ևս տոն էր, բոլորը գեղեցիկ պատրաստվել էին, հետաքրքիր գրքեր էին պատրաստել իրենց ընկերների համար և անհամբեր սպասում էին վիճակահանությանը, որպեսզի միմյանց նվիրեն:

Օրը անցավ մեծ ոգևորությամբ և անմոռանալի լիցքերով:Նույն ոգևորությամբ պատրաստվում ենք դասասենյակում ստեղծել մեր ընթերցանության անկյունը:

Ավելին տեսանյութում`