Նոր շունչ թումանյանական հերոսներին.Ճշմարտախոս Որսկանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ճշմարտախոս Որսկանը 

մի օր  Որսկանը միայնակ գնում է որսի:Շատ է քայլում, մեկ էլ տեսնում է մի բադ:ՈՒզում է հրացանով զարկել, մեկ   էլ հիշում է, որ հրացան չունի:Այդպես առանց որս անելու գնում է տուն:       

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Ճշմարտախոս որսկանը

 Լինում է չի լինում մի ճշմարտախոս 

Որսկան է լինում։ Նա միշտ ճիշտ բաներ է ասում և երբեք չի խաբում։ Մի օր Ճշմարտախոս Որսկանը գնում է անտառ և հանդիպում է խորամանկ աղվեսին:Աղվեսը ասում է, թե ու՞ր ես գնում ա´յ մարդ:

Մարդը պատասխանում է, որ գնում  է որսի։ Աղվեսը հարցնում է, թե ո՞ր ճանապարհով է գնում և առաջարկում է  ավելի կարճ ճանապարհ:Նա խաբում է ճշմարտախոս Որսկանին: Որսկանը հավատում է աղվեսին և գնում է աղվեսի ցույց տված ճանապարհով։Աղվեսը երկար ճանապարհ էր ցույց տվել Որսկանին:

Նա շարանակում է գնալ այդ ճանապարհով և հանդիպում է չար գայլին: Գայլը հարձակվում է Ճշմարտախոս Որսկանի  վրա:Գյուղի մարդիկ լսում են գայլի ձայնը հասնում և սպանում են գայլին և բռնում խաբեբա աղվեսին։

Ճշմարտաոս Որսկանը ուրախանում է, բոլորին գրկում ու շնորհակալություն է ասում և գնում է իր ընտանիքի մոտ։

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Ճշմարտախոս Որսկանը

Հորս ծնունդով մորս կնունքով վեր կացանք մի օր գնացինք որսի:Չատին էր, Մատին էր Հյուդին էր, Հատին էր, Հերս էր ու  ես էի։ Որտեղ ահ էր կուզեկուզ գնացինք, որտեղ որս կար սուսուփուս գնացինք: Գնացինք շատ, թե քիչ մին էլ տեսնենք 3 լիճ՝ 2-ը շատ խորն էին, մինի մեջ լիքը սարսափելի բաներ կար՝ չլողացինք։

Շարունակեցինք ճամփոդել, գնացինք գնացինք մին էլ տենանք՝ երեք գեղ,մինը` շատ կեղտոտ ճամփաներով, երկրորդն էլ  շատ ճիճուոտ ճանապարհ էր :Կեղտոտ ճանապարհով մի ձև գնացինք, մին էլ տենանք 3 պառավ՝ երկուսի մեջքը ցավում էր, մյուսն էլ հիվանդ էր՝չէր կարողանում տեղից վեր կանալ։ Տեսնում են որ 3 պղինձ կա՝ երկուսը կպչուն էր, մեկի մեջ էլ սպաս էին պատրաստել`համով- համով։ Էդ  հիվանդ պառավը ծարավ սոված  վեր կացավ  գնաց էն կպչուն պղիձը բերեց տվեց։

Հետո գնացին այգուց գտան մի հատ բադ, դրան թաքուն կրակեցին բադը սատկեց ու տարան դրեցին պղնձի մեջ ու հասկացան որ էդ պուճուր բադով  չեն կշտանա վեց հոգով։

Դրա համար գնացին խանութ ու տեսան 3 ճամփա՝ խանութի վերևը գրած էր ճիշտ ճանապարհը, եթե չգտնեին,  չէին կարող ոչ մի բան գնել։Նրանք սխալ ճանապարհ գտան, խնդրեցին շատ, բայց բան չթողեցին որ գնեն: Թաքուն-թաքուն գնացին առան թթվասեր, պանիր ու թարմ կարտոֆիլ,գնացին առանց վճարելու միանգամից գնացին։

Սիրուն սեղան փռեցին, ինչ ուտելիք ունեին սեղանին դրեցին։

Թթվասերը, կարտոֆիլը դրեցին բադի հետ տաքանա։ Հետո հիշեցին, որ մի պղնձի մեջ համով համով սպաս կար, շուտ գնացին բերեցին, դրեցին սեղանին, կերան վերջացրեցին, բայց սպասը չէին կերել, սպասն էլ դատարկեցին ու մեկ էլ գըըըմփ,բոլորով պայթեցին ու էսպես հեքիաթը ավարտվեց։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

       Ճշմարտախոս Որսկանը

Լինում է չի լինում մի մարդ է լինում :Այդ մարդը շատ է սիրում ճիշտ խոսել, բայց բոլոր մարդիկ իրենից նեղանում են: Որովհետև նա բոլորին ճիշտն է ասում, իսկ ճիշտը  շատ հաճախ մարդկանց վիրավորում է ու նեղացնում: Այդ մարդը նեղվում է ու մտածում ոնց անի,որ ոչ մեկին չնեղացնի: Շատ է մտածում ու որոշում է ,որ կամ ճիշտ պետք է խոսի, կամ ընդհանրապես լռի:

Читать далее «Նոր շունչ թումանյանական հերոսներին.Ճշմարտախոս Որսկանը»

Paint ծրագրով նկարում ենք «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի սիրելի հատվածը

«Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում ծանոթացանք Թումանյանի «Սիտլիկ Որսկանը» հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ և Paint ծրագրով նկարեցինք հեքիաթի սիրելի հատվածը:

Ներկայացնում են սովորողները`