
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ճշմարտախոս Որսկանը
մի օր Որսկանը միայնակ գնում է որսի:Շատ է քայլում, մեկ էլ տեսնում է մի բադ:ՈՒզում է հրացանով զարկել, մեկ էլ հիշում է, որ հրացան չունի:Այդպես առանց որս անելու գնում է տուն:
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ճշմարտախոս որսկանը
Լինում է չի լինում մի ճշմարտախոս
Որսկան է լինում։ Նա միշտ ճիշտ բաներ է ասում և երբեք չի խաբում։ Մի օր Ճշմարտախոս Որսկանը գնում է անտառ և հանդիպում է խորամանկ աղվեսին:Աղվեսը ասում է, թե ու՞ր ես գնում ա´յ մարդ:
Մարդը պատասխանում է, որ գնում է որսի։ Աղվեսը հարցնում է, թե ո՞ր ճանապարհով է գնում և առաջարկում է ավելի կարճ ճանապարհ:Նա խաբում է ճշմարտախոս Որսկանին: Որսկանը հավատում է աղվեսին և գնում է աղվեսի ցույց տված ճանապարհով։Աղվեսը երկար ճանապարհ էր ցույց տվել Որսկանին:
Նա շարանակում է գնալ այդ ճանապարհով և հանդիպում է չար գայլին: Գայլը հարձակվում է Ճշմարտախոս Որսկանի վրա:Գյուղի մարդիկ լսում են գայլի ձայնը հասնում և սպանում են գայլին և բռնում խաբեբա աղվեսին։
Ճշմարտաոս Որսկանը ուրախանում է, բոլորին գրկում ու շնորհակալություն է ասում և գնում է իր ընտանիքի մոտ։
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Ճշմարտախոս Որսկանը
Հորս ծնունդով մորս կնունքով վեր կացանք մի օր գնացինք որսի:Չատին էր, Մատին էր Հյուդին էր, Հատին էր, Հերս էր ու ես էի։ Որտեղ ահ էր կուզեկուզ գնացինք, որտեղ որս կար սուսուփուս գնացինք: Գնացինք շատ, թե քիչ մին էլ տեսնենք 3 լիճ՝ 2-ը շատ խորն էին, մինի մեջ լիքը սարսափելի բաներ կար՝ չլողացինք։
Շարունակեցինք ճամփոդել, գնացինք գնացինք մին էլ տենանք՝ երեք գեղ,մինը` շատ կեղտոտ ճամփաներով, երկրորդն էլ շատ ճիճուոտ ճանապարհ էր :Կեղտոտ ճանապարհով մի ձև գնացինք, մին էլ տենանք 3 պառավ՝ երկուսի մեջքը ցավում էր, մյուսն էլ հիվանդ էր՝չէր կարողանում տեղից վեր կանալ։ Տեսնում են որ 3 պղինձ կա՝ երկուսը կպչուն էր, մեկի մեջ էլ սպաս էին պատրաստել`համով- համով։ Էդ հիվանդ պառավը ծարավ սոված վեր կացավ գնաց էն կպչուն պղիձը բերեց տվեց։
Հետո գնացին այգուց գտան մի հատ բադ, դրան թաքուն կրակեցին բադը սատկեց ու տարան դրեցին պղնձի մեջ ու հասկացան որ էդ պուճուր բադով չեն կշտանա վեց հոգով։
Դրա համար գնացին խանութ ու տեսան 3 ճամփա՝ խանութի վերևը գրած էր ճիշտ ճանապարհը, եթե չգտնեին, չէին կարող ոչ մի բան գնել։Նրանք սխալ ճանապարհ գտան, խնդրեցին շատ, բայց բան չթողեցին որ գնեն: Թաքուն-թաքուն գնացին առան թթվասեր, պանիր ու թարմ կարտոֆիլ,գնացին առանց վճարելու միանգամից գնացին։
Սիրուն սեղան փռեցին, ինչ ուտելիք ունեին սեղանին դրեցին։
Թթվասերը, կարտոֆիլը դրեցին բադի հետ տաքանա։ Հետո հիշեցին, որ մի պղնձի մեջ համով համով սպաս կար, շուտ գնացին բերեցին, դրեցին սեղանին, կերան վերջացրեցին, բայց սպասը չէին կերել, սպասն էլ դատարկեցին ու մեկ էլ գըըըմփ,բոլորով պայթեցին ու էսպես հեքիաթը ավարտվեց։
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Ճշմարտախոս Որսկանը
Լինում է չի լինում մի մարդ է լինում :Այդ մարդը շատ է սիրում ճիշտ խոսել, բայց բոլոր մարդիկ իրենից նեղանում են: Որովհետև նա բոլորին ճիշտն է ասում, իսկ ճիշտը շատ հաճախ մարդկանց վիրավորում է ու նեղացնում: Այդ մարդը նեղվում է ու մտածում ոնց անի,որ ոչ մեկին չնեղացնի: Շատ է մտածում ու որոշում է ,որ կամ ճիշտ պետք է խոսի, կամ ընդհանրապես լռի:
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Ճշմարտախոս Որսկանը
Լինում է, չի լինում մի որսորդ է լինում: Նա ապրում է անտառում: Նա միակ որսորդն է իրենց գյուղում: Նա շատ լավ որս էր անում:
Նա իր ընկերներին խոստացել էր, որ մի օր իրենց համար լավ որս է բերելու:
Մի օր նա գնաց անտառ և տեսավ 3 լիճ` մեջը 3 բադ: 2 բադը շատ առողջ, իսկ 3-րդը ավելի առողջ:
Որսորդը այս 3 բադերին մորթում է, և տարավ տոււն:
Գյուղացիները հավաքվեցին և մի լավ քեֆ արեցին:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ճշմարտախոս Որսկանը
Մի օր ես,Ռոմանը,Նենսին,Ալվարդն ու պապաս գնացինք որսի։Որտեղ սարեր էր,դեպի վերև գնացինք,որտեղ դաշտ էր ուղիղ գնացինք։Գնացինք ,գնացինք շատ թե քիչ,մեկ էլ տեսանք երեք լիճ։Լճի մեջ էլ ըսկի ջուր չկար։Ման եկանք,ման եկանք որս չգտանք։Մեր հետ տարած փոքրիկ բրդուճները կերանք ու քոռ ու փոշման հետ վերադարձանք տուն։
Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Ճշմարտախոս Որսկանը
Մի տղա կար, որ ամեն անգամ խոսելիս չէր ստում։Մի օր իրեն իր ընկերները հարցրեցին դու տեսել ե՞ս մի մուլտֆիլմ նա պատասխանում է ոչ՛․հետոընկերները ասում են դե ուրեմն մենք քեզ հետ չենք շփվի,որովհետև նրանք չհավատացին նրան,բայց տղան իրոք չէր ստում,նրանք հեռուստացույց չունեինու նա երբեք մուլտֆիլմ չէր տեսել։Այդ օրվանից նա այլևս ընկերություն չարեց իրեն չհավատացող ընկերների հետ։
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
Ճշմարտախոս Որսկանը
Երիտասարդ որսորդը որոշում է գնալ որսի։ Լճափին կանգնած նկատում է բադերի երամը, որոնք լողում էին,սուզվում ջրի տակ։Նրանք տարբեր գույների ու չափերի էին։ Որսկանը նշան բռնեց,որ կրակի, բայց այդ պահին շունը ցատկեց ջրի մեջ։ Բադերը խուճապահար ցաքուցրիվ թռան։ Որսկանը կրակեց, սկայն վրիպեց։ Նա դատարկաձեռն տուն գնաց։ Ճանապարհին հանդիպեց ընկերներին։Նրանք հարց ու փորձ արեցին։ Նա էլ պատմեց ճշմարտությունը։ Թեկուզ շատ էր ուզում պարծենալ իր որսով։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ճշմարտախոս Որսկան
Հեռու հեռավոր գյուղերից մեկում ապրում էր մի մարդ,անունը՝ Որսկան:Բոլորը նրան կոչում էին ճշմարտախոս Որսկան:Նա իր հողամասում աճեցնում էր միրգ և բանջարեղեն ,տանում էր գյուղի շուկա և վաճառում : Եթե նրան հարցնում էին,թե այս կամ այն բանջարեղենը համեղ է, նա ճիշտ պատասխանում էր, երբեք չէր ստում: Շատ հաճախ նրա ապրանքը չէին,գնում որովհետև նա միշտ անկեղծ պատասխանում էր : Օրինակ նրան հարցնում էին ,թե Որսկան , քո վարունգը քաղցր է ,նապատասխանում էր, որ ոչ, դառն է: Սկզբից կարող է թվալ ,թե նրա անկեղծությունը վնասում էր իր գործին, բայց հակառակը , մարդիկ սկսեցին վստահել նրան, նրա անկեղծության շնորհիվ կողքի գյուղերից մարդիկ գալիս էին, որ բանջարեղեն և միրգ գնեին հենց ճշմարտախոս Որսկանից:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ճշմարտախոս Որսկանը
Մի փոքրիկ գյուղում ապրում էր մի որսորդ, նա շատ ճշմարտախոս էր, այդ պատճառով գյուղացիները նրան անվանում էին ճշմարտախոս Որսկան։ Մի օր այս Որսկանը որսի է գնում իր գյուղացու հետ, որսը արած հետ են վերադառնում , էս գյուղացին սկսում է գլուխ գովալ ու ասել որ ամբողջ որսը ինքն է արել, իսկ Որսկանը որս անել չգիտի։ Գյուղացիները սկսում են ամոթանք տալ էս մարդուն ու ասում, որ Որսկանը երբեք սուտ չի խոսում։