Աշխատանքային նախագիծ 10.03.2025-14.03.2025

Մարտ ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Թումանյանական օրեր

«Թումանյանական հերոսներին նոր կյանք»

Կարդում ենք և խաղում Թումանյան

«Ձոն» ուսումնական նախագիծ

Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ուսումնական գարուն

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ 

Ռուսերեն՝ Անահիտ Լալայան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Читать далее «Աշխատանքային նախագիծ 10.03.2025-14.03.2025»

Ձոն ստուգատես. Քարե պատկերներ. Ես և մայրիկս…

Ձոն ստուգստեսի ընթացքում սովորողների հետ պատրաստեցինք յուրահատուկ նվերներ` քարե պատկերների տեսքով:Աշխատանքի իրականացման մասին զրուցել և քննարկել էի տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ:Ընկեր Տաթևը առաջարկել էր, թե ինչպիսի թուղթ պետք է օգտագործենք, ինչպես պետք է ամրացնենք և այլն:

Սովորողների հետ ևս խոսել և քննարկել էի այն միտքը, ինչն ուզում էի միասին ստանայինք:Ցանկանում էի քարե պատկերների միջոցով պատկերել մայրիկին և երեխային:Սովորողները ևս շատ հավանել էին գաղափարը և անհամբերությամբ , ոգևորությամբ սկսեցին աշխատանքն իրագործել:Աշխատանքի համար նախ դպրոցի բակից հավաքեցինք համապատասխան չափի քարեր, լվացինք, պատրաստեցինք նկարի համար նախատեսված շրջանակը և սկսեցինք ստանալ պատկերները:

Պատկերները ստանալուց հետո ընկեր Տաթևի օգնությամբ սկեցինք ամրացնել:Արդյունքը շատ գեղեցիկ էր:Սովորողները ևս շատ-շատ էին հավանել աշխատանքը և սպասում էին անհամբեր, որպեսզի տանը նվիրեն մայրիկներին:

Ավելին տեսանյութում`