Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

  • Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի  Թեժառույք
  • Ամառային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին.  կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
  • Ստեղծագործական աշխատանք ամառային անտառում
  • Նկարչական պլեներ
  • Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Читать далее «Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք»

Մայիսյան 20-րդ հավաքի ամփոփում

Մայիս ամսին Հյուսիսային դպրոցի սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը։

Հեղինակային մանկավարժության հրավառություն․ հոբելյանական 20-րդ տարի։

Մարզատոն

Ես փոխանցում եմ մեդիահմտություն

Ուսումնական ճամփորդություն Ազգային պատկերասրահ

Ծնողական սեմինար-հանդիպում

Ուրախ անգլերեն ընթերցանություն Բջնիում

Հարթակում ծնողն է. Մաթեմատիկան ինքնաշեն խաղերում, համագործակցային, սովորող -սովորեցնող նախագիծ

Աշխատակարգ`

Աշխտանքային նախագիծ 27.04.2025-02.04.2025

Աշխատանքային նախագիծ 05.05.2025-08.05.2025

Աշխատանքային նախագիծ 12.05.2025-16.05.2025

Աշխատանքային նախագիծ 19.05.2025-23.05.2025

Читать далее «Մայիսյան 20-րդ հավաքի ամփոփում»

Ամառային ուսումնական ճամբար՝ մայիսի 26-ից-հունիսի 13-ը

Ամառային ուսումնական, լողափային ճամբար 2025

Ճամբարի տևողությունը՝  26.05 — 13.06․ 2025
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 ճամբարային ջոկատ

Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:

Ճամբարի ուղղություններ

  • Ընթերցողական նախագիծ
  • Բլոգավարություն
  • Հակաբացիլ Կոմիտաս, Պարատուն նախագիծ
  • Մաթեմատիկական, տրամաբանական, կառուցողական նախագծեր
  • Մարզական գործունեություն․ բացօթյա լող, լողափնյա խաղեր, մրցաշարեր
  • Նկարչական պլեներ, տեխնոլոգիական գործունեություն, կավագործություն, խոհանոցային գործունեություն
  • Ճամփորդական նախագծեր
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Մարզական խաղեր
  • Մարզական լողափնյա խաղեր, մրցաշարեր
  • Ես կարողանում եմ․ ստուգատես
  • Մայիս ամսվա բնագիտական փորձեր
  • Բլոգավարություն` բլոգուսուցում

Իրականացվող նախագծեր

  • Ես կարողանում եմ․ ստուգատեսի ամփոփում
  • Բարձունքի հաղթահարում
  • Համբարձման ծես
  • Հակաբացիլ Կոմիտաս
Читать далее «Ամառային ուսումնական ճամբար՝ մայիսի 26-ից-հունիսի 13-ը»

Հակաբացիլ Կոմիտաս և ազգային խաղեր Թումոյի այգում

Ճամփորդության վայրը՝ Թումոյի այգի, 

հասցե՝ 13 Հալաբյան փողոց

Հեռավորությունը՝ 9 կմ

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիների ջոկատների ճամբարականներ

Օր՝  Հունիս 2

Մեկնում՝ ժ. 10:00
Վերադրաձ՝ ժ. 13:00

ՊատասխանատուներՔրիստինե Գրիգորյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝  Մերի Կարապետյան, Մարիամ Սարգսյան, Լիլիթ Մելքոնյան

«Հակաբացիլ Կոմիտաս 2025» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունն ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Նպատակը՝ Հեղինակային կրթական ծրագրերի տարածում,Բլեյան բաց կրթական ցանցի ընդլայնում

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր

Ընդհանուր կատարման երգեր

  1. Սոնա յար
  2. Հո՜յ, Նազան
  3. Գնացեք-տեսեք
  4. Արև, արև, եկ, եկ
  5. Էսօր ուրբաթ է, պաս է
  6. Այբ, բեն, գիմ
  7. Մանուկների հայր մեր
  8. Հե՜յ, իմ Նազա
  9. Ձիուկ
  10. Կաքավի գովքը

Բառեր և կարաոկեներ

Читать далее «Հակաբացիլ Կոմիտաս և ազգային խաղեր Թումոյի այգում»

Համբարձման ծեսը Եղիպատրուշում

Ծեսն իրականացնել բացօթյա
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:
Մայիսիս 30-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծով կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզԵղիպատրուշ գյուղ։

Օրը՝ մայիսի 30
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 15։30

Վայրը՝ Արագածոտնի մարզ, գ․Եղիպատրուշ

Քարտեզը՝ այստեղ։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան

Օգնական՝ Լիլիթ Մելքոնյան, Անահիտ Լալայան

Նախագծի նպատակներ և խնդիրներ

Читать далее «Համբարձման ծեսը Եղիպատրուշում»

Բարձունքի հաղթահարում Բջնիում.ուրախ անգլերեն ընթերցանություն

Մայիսի 21 -ին Հյուսիսային դպրոցի սովորողների և անգլերենի ուսուցչուհի ընկեր Անժելայի հետ, ուղևորվեցինք դեպի Բջնի:Առաջին այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, ընդմիջում ունեցանք և այնուհետև հաղթահարեցինք բարձունք և այցելեցինք 5-րդ դարի հինավուրց մատուռը:

Բարձունքից հետո ուղևորվեցինք դեպի հանքային ջրերի հատվածը:Սովորողները և խաղացին և ուրախ անգլերեն ընթերցանություն իրականացրեցին` ցույց տալով օտար լեզվի իրենց գիտելիքները:

Մարզական ընկերություն

Սիրուն մարզական համագործակցություն

Այսօր Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները հանդիպեցին մարզադահլիճում։ Սկզբում նրանք միասին մարզվեցին՝ վազեցին, ձգվեցին և թեթև վարժություններ արեցին։Հետո սկսվեց ամենազվարճալին՝ էստաֆետային խաղերը։ Նրանք վազեցին, ցատկեցին, փոխանցեցին գնդակներ ու պայքարեցին ժպիտներով։ Երկու ջոկատներն էլ շատ ակտիվ էին, միմյանց քաջալերում էին և շատ լավ ընկերություն արեցին։