Այցելություն Ազգային պատկերասրահ

Մայիսյան 20-րդ հավաքի շրջանակում այցելեցինք Ազգային պատկերասրահ և մասնակցեցինք «Նկարների ժանրերը» ծրագրին:Սովորողները շատ ոգևորությամբ լսեցին նկարչության 5 ժանրերի մասին, սրահում ցույց տվեցին տարբեր ժանրերի նկարները` արդեն պարզ տարբերակելով, հետաքրքիր շրջայց ունեցանք մի քանի սրահներում և այնուհետև ունեցանք գործնական աշխատանք:Գործնական աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող ինքը պետք է ստեղծագործեր` ընտրելով որևէ ժանր:Իհարկե խելացիները մեծ սիրով և ստացսծ տեղեկությունները օգտագործելով, աշխատեցին:

Оставить комментарий