Ուրախ անգլերեն ընթերցանություն Բջնիում

Ճամփորդության օրը՝ 21.05.2025
Մեկնելու ժամը՝ 10:00
Վերադարձի ժամը՝16:00

Մասնակից սովորողներ՝
2-1 դասարանի սովորողներ

Ճամփորդության պատասխանատուներ`
Անժելա Մովսիսյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակը` Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, բացօթյա անգլերեն ընթերցանություններ, օտար լեզվի բառապաշարի ամրապնդում

Խնդիրները
Բացօթյա ընթերցարաններ(արդեն կարղանում ենք կարդալ անգլերեն)
Հայրենագիտական այց. Բջնի գյուղի, բերդի, եկեղեցիների գաղտնիքների բացահայտում
Հրազդան գետի ափին բնական հանքային ջրի համտեսում

Նկարագիր

Մեկնում ենք ժամը 10.:00-ին` Հյուսիսային դպրոցից` անցնելու ենք Երևան- Զովունի- Նոր գեղի-Քարաշամբ-Թեղենիք-Բջնի ճանապարհով:
Վերադառնալու ենք 16:00-ին` Հյուսիսային դպրոց` Բջնի -Ալափառս-Չարենցավան-Ֆանտան- Բալահովիտ-Երևան ճանապարհով:



10:30` Ժամանում Բջնի գյուղ. առաջին կանգառը Հրազդան գետի ափ, նախաճաշ բրդուճներով. «Գետը համայքում» նախագիծ, տարածքի ուսումնասիրում, մաքրության գնահատում: Այնուհետև կանգառելու ենք Բջնիում` լինելու են փոքրիկ քայլարշավներ.
1. Սբ. Աստատվածին եկեղեցի (1031թ.)
4. Բջնիի բերդ
5. Բջնիի բնական հանքային աղբյուրներ (ծանոթանալու ենք հանքային ջրերի բազմաթիվ բուժիչ և վերականգնողական հատկությունների հետ):

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Խաղեր՝ պարան, դոմինո, խաղաքարտեր և այլն
  • Օրապահիկ` բրդուճներ, ջուր, միրգ և այլն

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Оставить комментарий