

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
- Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
- Ամառային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
- Ստեղծագործական աշխատանք ամառային անտառում
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք
Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 12
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի ճամբարականներ, ծնողներ
Պատասխանատուներ— Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան
Օգնականներ-Տաթև Սնջոյան, Ռոզա Մելիքյան
Նպատակը՝ ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում:
Նախագծի ընթացքը
Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում իրականացնում նկարչական պլեներ և ընթերցումներ։
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, հունիսի 12, ժամը 09:30
Վերադարձ՝ ժամը 16:00
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գունավոր մատիտներ, թղթեր
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ճամբարականների հետ նախապատրաստական աշխատանքներ`
Մինչ ճամփորդելը՝ ճամբարականների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, պատմում իրենց տպավորությունների մասին և վերջնական արդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում: