




















Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս ունեինք պարտադիր հաղթահարելու բարձունք:Այս անգամ ուղևորվեցինք դեպի Մեղրաձոր` հաղթահարելու Թեժառույքի վանքի բարձունքը:
Ինչպես միշտ ճամփա ընկանք մեծով ու փոքրով` սեբաստացիական ընտանիքով, մեր սիրուն համայնքով:
Ճանապարհը անցանք Կոմիտասյան երգերով, սիրուն և խաղաղ:Հասնելուն պես մի շնչով միմյանց օգնելով, մեծով ու փոքրով հաղթահարեցինք մեր հերթական բարձունքը` գրանցելով սիրուն և անմոռանալի հիշողություններ:Բարձունքին իրականացրեցինք փոքրիկ ժամերգություն , իսկ եկեղեցու շրջակայքում` «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը: