Ծանոթանում ենք բլոգավարությանը

Ամառային ճամբարի ընթացքում շարունակում ենք ծանոթանալ բլոգավարությանը :Այս հարցում մեզ օգնեցին 3.3 ջոկատի ճամբարականները, ովքեր ներկայացնում էին իրենց բլոգները,բլոգային գործունեությունը:

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ելք ստուգատես

Հունիսի 4-ին Մարմարյա սրահում տեղի ունեցավ կրթահամալիրի 2-րդ դասարաննների սովորողների միասնական համերգ-ամփոփումը` ելք ստուգատես, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով:

Օրը լի էր ուրախությամբ, հույզերով և դրական լիցքերով:

Մանուկների տոնը «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով

Հուլիսի 2-ին Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները ուղևորվեցին Թումոյի այգի` տոնելու երեխաների պաշտպանության օրը և ներկայացնելու «Հակաբացիլ Կոմուտաս» նախագիծը:

Ավելին տեսանյութում`

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ հունիս ամիս

Նախագծի նպատակը`

Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում դասվարի էլ. փոստի հասցեին։

Ուղղություններ՝

  • Իմ մեդիաընթերցարանը (հորինուկներիշարք)
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից (օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ)
  • Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
  • Ես կարողանում եմ նվագել (որևէ երաժշտական գործիք)
  • Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը (սենյակային, բակային)
  • Ես կարողանում եմ պատրաստել (կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն)
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
  • Ես արդեն անհատական բլոգ ունեմ, անհատական բլոգի ներկայացում

Ամփոփումը՝