Աշնանային մակավարժական ճամբար․օր 2-րդ

Հոկտեմբերի 21-ին Վարժարանի ընթերցասրահում անցկացվեց դասվարների մասնագիտական զարգացման հերթական սեմինարը։ Սեմինարն իրականացվում է կրթահամալիրի բազմամասնագիտական թիմի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել դասվարներին՝ սովորողների հետ աշխատանքում առավել արդյունավետ կիրառելու հարցում։

Օրվա թեման էր՝ «Սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և վերհանում»։ Սեմինարը վարում էին կրթահամալիրի փորձառու մասնագետներ՝ Մերի Գրիգորյանն ու Նունե Ռաֆայելյանը։

Քննարկվեցին ԱՈւՊ-ի (Առանձնահատուկ Ուշադրություն Պահանջող սովորողներ) բացահայտման և փաստաթղթավորման գործընթացները։ Մասնավորապես, ներկայացվեց մեթոդական ուղեցույց, որը մանրամասն նկարագրում է ԱՈւՊ ճանաչման մեխանիզմները, ինչպես նաև ծանոթացվեց ԱՈւՊ «Ձև 4» արձանագրության լրացման կանոններին։

Սեմինարի ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան քննարկելու իրենց առօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները, կիսվելու փորձով և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

Լուսաբանումը՝ Սեդա Խաչատրյանի

Оставьте комментарий