











Նախագծի մասնակիցներ՝ 3․1 և 1․2 դասարանի սովորողներ
Նախագծի պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան
Նախագծի ժամանակահատվածը՝ Նոյեմբեր
«Ուսումնական մառան» նախագիծը արդեն մի քանի տարի է «Սեբասատացու օրեր» նախագծի կարևոր և գեղեցիկ կետերից մեկն է :
Նախագծի ընթացքում սովրողները ծանոթանում են հայկական ավանդական ուտեսներին, որոնք պետք է նախագծի ընթացքում պատրաստեն՝ Էրիշտա, սուջուխ (քաղցր շարոց) և չորամրգեր։
Նախագծի նպատակն է՝
- սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
- զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
- խոհարարական հմտությունների զարգացում
- դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան
Նախագծի խնդիրները՝
- խոհանոցային հմտությունների զարգացում
- բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական նոր հմտությունների զարգացում․ ապրանքանիշի տեսքի բերում
- նոր նյութերի հետ ծանոթություն
- միասնական աշխատանքի հմտություն
Գործունեության ընթացք՝
Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կիրականացնենք Թթուդրիկի ծես, Էրիշտայի ծես, սուջուխի ծես։
Լեզվագործունեություն՝
Կծանոթանանք մերգերին և բանջարեղեններին, մրգերից և բանջարեղեններից կստեղծենք կերպարներ և փոքրիկ հեքիաթներ կհորինենք։ Կհեգենք բանջարեղենների և մրգերի անունները։
Տեխնոլոգիական աշխատանք՝
Նախագծի ընթացքում կնկարենք, կծեփենք այն մրգերն ու բանջարեղենները, որնք տեղ կգտնեն մեր մառանում։ Կստեղծենք պիտակներ, որոնցով կպիտակավորենք մառանում առկա համովությունները։
Մաթեմատիկակա՝
Կհաշվենք, կհամեմատենք մրգերն ու բանջարեղենները։ Յուրաքանչյուր խոհանոցային գործունենությունից առաջ կկշռենք անհարաժեշտ պարագաները։
Նախորդ տարվա ոսումնական մառանը՝ այստեղ։