










Արդեն 5 տարի է, որ իմ և ընկեր Լիանայի դասարանները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում իրականացնում են նաև «Ուսումնական մառան» նախագիծը` ներառելով նաև համագործակցային, ընկերական գործունեությունը:
Այս տարի ևս բացառություն չէր, միասին որոշեցինք խնձորի չիր պատրաստել:Խնձորը ամենահամեղագույնն էր, քանի որ հավաքված էր Արատեսի խնձորենիներից:
Առաջին և երրորդ դասարանների սովորողների հետ սկզբում խնձորը լվացինք, միասին դուրս բերեցինք և սկսեցինք թվարկել խնձորի օգտակար հատկանիշները, այնուհետև անցանք գործի` սկսեցինք կտրատել ու շարել խնձորները, ինչպես նաև մի լավ համտեսել:Իհարկե չմոռացանք խնձորին մի լավ գովել:
Համագործակցությունը ինչպես միշտ ստացված էր, ընթացքը շատ ոգևորիչ, համով և հոտով:Արդյունքը սպասեք Հարիսայի ծեսին` ցուցահանդեսի ընթացքում: