Ամանորյա տոնական օրացույց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամանակահատվածը՝ Դեկտեմբեր

Նպատակ

Պատրաստվել ամենասիրելի տոնին` Ամանորին

Ստեղծել տոնական, ուրախ և ստեղծագործ միջավայր, որի միջոցով սովորողները զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, թիմային աշխատանքը, հաղորդակցումը միմյանց հետ

Խնդիրներ

  1. Խթանել ստեղծագործական մտածողությունը և երևակայությունը։
  2. Մեդիահմտությունների զարգացումը
  3. Զարգացնել համագործակցային և ընկերական փոխհարաբերությունները։
  4. Ստեղծել հետաքրքիր, խաղային առաջադրանքներ՝ ուսումնական տարրերով։
  5. Բարձրացնել սովորողների ոգևորությունը և տոնական տրամադրությունը։

Ընթացքը

Սովորողների հետ միասին մտածում ենք մեր դասարական օրացույցի առաջադրանքները , քննարկում, ընտրում ամենահետաքրքիրները:Տոնական առաջադրանքները գրում ենք թղթիկների վրա, համարակալում և յուրաքանչյուր սովորող վերցնում է մեկ թերթիկ:Օրացույցի յուրաքանչյուր օր սովորողները իրականացնում են մեկ առաջադրանք:Առաջադրանքները և´ տարբեր թեմաներով են (Խոհանոցային, տեխնոլոգիական, ստեղծագործական, ընտանեկան և այլն), և´ իրականացվելու ինչպես դպրոցում, այնպես էլ` տանը:

Օր 1 – Ձյան փաթիլ, որը պատմում է իմ մասին

Պատրաստում են թղթե ձյան փաթիլ և գրում են իրենց մասին 3 հետաքրքիր փաստ և ներկայացնում ընկերերին

Օր 2 – Ամանորյա բացիկ ընկերոջը

Յուրաքանչյուր սովորող պատրաստում է ամանորյա բացիկ` բարեմաղթանքներով և նվիրում մեկ դասընկերոջը

Օր 3 – Ամանորյա կավե ինքնաշեն խաղալիքների ստեղծում

Յուրաքանչյուր սովորող կավից պատրաստելու է իր ինքնաշեն ամսնորյա խաղալիքը

Օր 4 – «Մեկ բարի գործ»

Պետք է կատարել փոքրիկ բարի արարք դպրոցում կամ տանը և պատմել դրա մասին։

Օր 5 – Ձմեռային հանելուկներ

Ամանորյա թեմայով հորինել հանելուկներ, նկարել paint ծրագրով և տեղադրել բլոգում

Օր 6 – «Ձյան գնդի պատմությունը»

Սովորողները շրջանով փոխանցում են գունդ և յուրաքանչյուրը ասում է մեկ նախադասություն՝ ընդհանուր հորինուկ ստեղծելով։Հորինուկը ներկայացնում են տեսանյութի ձևով` կցելով paint նկարներ

Օր 7 – Մեր տոնական մոլորակը

Սովորողները հորինում են նոր մոլորակ, որտեղ Ամանորը նշում են նոր ավանդույթներով:Ավանդույթները հորինում են սովորողները:

Օր 8 – Տոնական մաթեմատիկական խնդիրներ

Սովորողները հորինում և paint ծրագրով նկարում են ամանորյա թեմայով հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ

Օր 9 – Ամանորյա մուլտֆիլմի դիտում

Դիտում եք ամանորյա մուլտգիլմ և քննարկում՝ ինչ սովորեցրեց։

Օր 10 – Շոկոլադե տոնածառի պատրաստում

Սովորողները զարգացնում են իրենց խոհարարական հմտությունները, պատրաստում ամանորյա տոնածառեր շոկոլադով և աղի ձողիկներով

Օր 11 –Հետաքրքիր, ինքնաշեն տոնածառերի ստեղծում ընտանիքներում

Յուրաքանչյուր սովորող տանը պատրաստում է իր ինքնաշեն տոնածառը և ներկայացնում տոնածառերի ֆլեշմոբին

Օր 12 – Դասարանի զարդարում

Սովոևողները ստեղծում են ամանորյա տարբեր ատրիբուտներ, զարդարում դասասենյակի պատուհանբերն ու դուռը, ստեղծում տոնական միջավայր

Օր 13 – «Բարեմաղթանքներ»

Սովորողները գրում են բարեմաղթանքներ թղթիկների վրա, լցնում զամբյուղի մեջ և բաժանում անցորդներին

Օր 14 – Ամանորյա հեքիաթների հորինում

Յուրաքանչյուր սովորող հորինում է իր ամանորյա արկածային հեքիաթը

Օր 15 – Տաք թեյի սեղանի շուրջ հեքիաթի ընթերցում

Սովորողները ներկայացնում են իրենց ամանորյա հորինուկները տսք թեյի սեղանի շուրջ

Օր 16 – Նամակ Ձմեռ պապին

Ստեղծում ենք ամանորյա բացիկներ, նամակ գրում Ձմեռ պապիկին

Օր 17 – Ամանորյա տոնախմբություն

Սովորողները և ընտանիքի անդամները միասին ամփոփում են Ամանորի ծեսը

Օր 18 – Ամանորյա ներկայացման դիտում

Սովորողների հետ այցելում ենք թատրոն` ամանորյա ներկայացում դիտելու

Օր 19 – Արհեստական ձյուն.բնագիտական փորձ

Ձյան արհեստական պատրաստում՝ սոդա + օճառային փրփուր։

Նախագծի ամփոփումը դասարանական բլոգում, սովորողների բլոգներում:

Նախագիծը խմբագրման փուլում է…

Оставьте комментарий