
Месяц: Декабрь 2025
Հունվարյան նախագծեր

Դեկտեմբերի 22 — հունվարի 5՝ Ուսումնական ձմեռ. ուսումնական նախագիծ
Հունվարի 5՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 5-30՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
- Հանրակրթական Դիջիթեք 2026
- բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
- մարմնամարզական ստուգատես
- ձմեռային մարզական խաղեր
- ազգագրական փառատոն
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3-1 դասարան
Դասվար՝ Սրբուհի Ներսիսյան
Դասարանական բլոգն՝ այստեղ։
Դասարանական օրացույցն՝ այստեղ։
Սովորողների անհատական բլոգներն՝ այստեղ։
2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։
Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։
Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»Մանկավարժական ճամբար. դեկտեմբերի 22-26

10:00-12:00՝ անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով
Ուղղություններ.
- Անհատական աշխատանք՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ հաշվետվություն, մատենավարություն
- Քննարկում՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ
- Անհատական աշխատանք՝ երկրորդ ուսումնական շրջանի պատրաստություն․Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատակարգերի հրապարակում
- Ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
- Ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
- դասասենյակի մաքրություն
- «Ուսումնական ձմեռ» նախագծի համակարգում
12։00-12։30՝ ընդմիջում, ծիսական խոհանոց
13:00՝ մասնագիտական խմբերով աշխատանք
13։45-ից՝ Անհատական աշխատանք
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողի գնահատում. զարգացման բնութագերի լրացում
Ընդհանուր հավաքներ
- Դեկտեմբերի 24՝ 13։00․ աշխատողների ժողով
- Դեկտեմբերի 26՝ 10։00․ ուսումնական ժամերգություն
- Դեկտեմբերի 26՝ 14։00․ ուրբաթ-համերգ
Ուսումնական ձմեռ 2025

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 22 — ից հունվարի 7-ը
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում
Թեմաները՝
- Ամանորյա նախապատրաստություններ
- Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
- Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
- Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
- Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
- Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
- Ամանորյա տոնածառների շքերթ
- Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
- Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
- Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
- Ամանորն իմ ընտանիքում
- Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
- Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
- Ձմեռային ֆոտոշար
- Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
- Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի տեսքով:
Ընթերցանության համար առաջարկվող նյութեր
- Հանս Քրիստիան Անդերսեն – «Ձյունե թագուհին»՝ ձմեռային մթնոլորտ, բարության և ընկերության հաղթանակ։
- Հանս Քրիստիան Անդերսեն – «Փոքրիկ լուցկավաճառ աղջիկը՝ զգացմունքային, կարելի է ընթերցել քննարկմամբ։
- Չարլզ Դիքենս – «Սուրբ Ծննդյան երգը»
- Կլեմենթ Մուր – «Սուրբ Ծննդյան գիշերը»
- Ռեյմոնդ Բրիգս – «Ձնեմարդը»
- Մայքլ Բոնդ – «Պադինգթոնը և Սուրբ Ծնունդը»
- Աստրիդ Լինդգրեն – «Կառլսոնը և Սուրբ Ծնունդը»
- Աստրիդ Լինդգրեն – «Փոքրիկ եղբայրը և Կառլսոնը»
Ընտրում եք մեկ կամ մի քանի գիրք, ընթերցում և պատմում գրքի մասին բլոգում։
Առաջարկվող ֆիլմեր
Ամանորյա և տոնական մուլտֆիմեր
- Սառցե սիրտը (Frozen)
- Սառցե սիրտը 2 (Frozen 2)
- Օլաֆի ամանորյա արկածները (Olaf’s Frozen Adventure)
- Ձմեռ պապի գաղտնիքը (Arthur Christmas)
- Ձյունե թագուհին (The Snow Queen)
Ընկերության և ընտանիքի կարևորության մասին ֆիլմեր
- Խաղալիքների պատմությունը (Toy Story)– 1, 2, 3 մասեր
- Կոկո (Coco)
- Վերև (Up)
- Մոնստրեր, ինք. (Monsters Inc.)
- Նեմոյին որոնելիս (Finding Nemo)
- Ներսից դուրս (Inside Out)
Ընտանեկան ֆիլմեր
- Փոքրիկ Ստյուարտը (Stuart Little)
- Պադինգթոն արջուկը (Paddington)
- Չարլին և շոկոլադի գործարանը
- Մատիլդա
- Մենակ տանը (Home Alone)
Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր՝
Ամանորյա ներկայացման դիտում․ Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
Տոնական թեմատիկ էկո պայուսակների պատրաստում-ամանորյա տոնական ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու համար
Читать далее «Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն»Աշխատանքային նախագիծ 15.12.2025-19.12.2025
Նկարը` Եվա Դանիելյանի

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր`
Ամանորյա ներկայացման դիտում․ Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
Ռուսական արվեստի թանգարան․ «Ստեղծենք ամանորյա հրաշք»
«Ուսումնական ձմեռ» նախագիծ
Դասավանդողների բլոգներ․
Անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
Ռուսերեն՝ Անահիտ Լալայան
Երաժշտություն՝ Նարե Թորոսյան
Երկարացված օր ՝ Սիրանույշ Պետրոսյան
Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան
Չափումներ
Բազմապատկում
- Գումարման փոխարինումը բազմապատկումով
- Զրոյի և մեկի բազմապատկում
- Բազմապատկման տեղափոխական օրենքը
- 2-ի բազմապատկում
- 3-ի բազմապատկում
- 4-ի բազմապատկում
- 5 -ի բազմապատկում
- 6 -ի բազմապատկում
- 7-ի բազմապատկում
- 8-ի բազմապատկում
- 9 -ի բազմապատկում
Գործողությունների կատարման կարգ
Առանց փակագծերի արտահայտություններ
Գործողությունների կատարման կարգը փակագծերով արտահայտություններում
Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.
- Մուտք գործել էլեկտրոնային հասցե
- գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
- կցել նկար, ֆայլ
- նամակն ուղարկել խմբին, անհատական
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
- ախտահանիչ միջոց
- թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ, թերմոս
- դիմակ
Ազգային պարերգերի ուսուցում
Այսօր դասվարները մասնակցեցին ազգային պարերգերի ուսուցման հերթական սեմինարին, որը վարում էր Աննա Երիցյանը։ Սեմինարի ընթացքում միասին կրկնեցին «Ծալ էրա» երգի բառերը և կատարեցին «Ծալ էրա» ու «Թամզարա» երգերը։

