Ուսումնական ձմեռ 2025

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 22 — ից հունվարի 7-ը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի  տեսքով:

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր

  • Հանս Քրիստիան Անդերսեն – «Ձյունե թագուհին»՝ ձմեռային մթնոլորտ, բարության և ընկերության հաղթանակ։
  • Հանս Քրիստիան Անդերսեն – «Փոքրիկ լուցկավաճառ աղջիկը՝ զգացմունքային, կարելի է ընթերցել քննարկմամբ։
  • Չարլզ Դիքենս – «Սուրբ Ծննդյան երգը»
  • Կլեմենթ Մուր – «Սուրբ Ծննդյան գիշերը»
  • Ռեյմոնդ Բրիգս – «Ձնեմարդը»
  • Մայքլ Բոնդ – «Պադինգթոնը և Սուրբ Ծնունդը»
  • Աստրիդ Լինդգրեն – «Կառլսոնը և Սուրբ Ծնունդը»
  • Աստրիդ Լինդգրեն – «Փոքրիկ եղբայրը և Կառլսոնը»

Ընտրում եք մեկ կամ մի քանի գիրք, ընթերցում և պատմում գրքի մասին բլոգում։

Առաջարկվող ֆիլմեր

Ամանորյա և տոնական մուլտֆիմեր

  • Սառցե սիրտը (Frozen)
  • Սառցե սիրտը 2 (Frozen 2)
  • Օլաֆի ամանորյա արկածները (Olaf’s Frozen Adventure)
  • Ձմեռ պապի գաղտնիքը (Arthur Christmas)
  • Ձյունե թագուհին (The Snow Queen)

Ընկերության և ընտանիքի կարևորության մասին ֆիլմեր

  • Խաղալիքների պատմությունը (Toy Story)– 1, 2, 3 մասեր
  • Կոկո (Coco)
  • Վերև (Up)
  • Մոնստրեր, ինք. (Monsters Inc.)
  • Նեմոյին որոնելիս (Finding Nemo)
  • Ներսից դուրս (Inside Out)

Ընտանեկան ֆիլմեր

  • Փոքրիկ Ստյուարտը (Stuart Little)
  • Պադինգթոն արջուկը (Paddington)
  • Չարլին և շոկոլադի գործարանը
  • Մատիլդա
  • Մենակ տանը (Home Alone)

Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում: