Դեկտեմբերի 22 — հունվարի 5՝ Ուսումնական ձմեռ. ուսումնական նախագիծ Հունվարի 5՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ Հունվարի 5-30՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։
Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։