Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար

Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Տաթև Սնջոյան

Օրը՝ հունվարի 22

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Ժամը՝ 11:50

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:

Մասնակիցները՝

  • ներկայացնում են մարմնարզկան վարժությունների կատարման իրենց անհատական և խմբային կարողություններն ու հմտությունները
  • մասնակցում են էստաֆետային խաղերի
  • կազմակերպում են մրցաշարեր
  • կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ

Մարմնամարզական ստուգատեսի ժամնակացույցը՝ Մարմնամարզական ստուգատես. 1-3

Մարմնամարզական ստուգատեսի ցուցանիշները

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել երկշարքի.
  2. Կատարել դարձումներ աջ, ձախ և  ետ
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, թեթև վազք նույն  տեմպով, պահելով հավասարությունը և շարքը.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ`
  • սկսել վերջույթներից,
  • ձեռքեերի վարժություններ,
  • իրանի թեքումներ առաջ և հետ, աջ և ձախ,
  • մարզել ոտքերը:
  1. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքի մեջ
  2. Գնդակով նետումներ. նշանակետին, օրինակ՝  օղակի մեջ.
  3. Մարմնամարզական ներքնակի վրա՝
  •  գլուխկոնծի առաջ, կանգ թիակների վրա՝ պառկած դրությունից,
  • պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում դեպի գլուխը, ոտնաթաթերը հասցնելով հատակին, գլխավերևում, ծնկները առանց ծալելու:
  1. Կամուրջ պառկած դրությունից
  2. Մարմնամարզական պատի վրա՝
  • կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան (ինքնուրույն, աստիճանի տակ դնել ներքնակ):
  1. Տղաները` սեղմում հատակից, աղջիկները` մարզանստարանից, 5-10 անգամ.
  2. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին.
  3. Շարժախաղեր և  էստաֆետային խաղեր:

Նպատակն է ներկայացնել մարզական բաղադրիչի կազմակերպումը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում:

Կազմակերպումը

Մարմնամարզական ստուգատեսի կազմակերպումը և ցուցանիշները

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի յուրաքանչյուր դասվար իր բլոգում հրապարակում է մարմնամարզական ստուգատեսի նախագիծը: Նախագծում ներկայացված են մարմնամարզական ցուցանիշներն ըստ դասարանի: Դասվարը և սովորողները ներկայանում են ստուգատեսային մարմնամարզական պարապմունքնով: Պարապմունքին մասնակցում է նաև մարզիչ կամ ուսուցչի օգնական: Մարզիչը օգնում է արձանագրել ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում: Ուսուցչի օգնականը օգնում է, լուսանկարում է: Մարմնամարզական ստուգատեսային պարապմունքներն անցկացվում են կրտսեր դպրոցների մարզադահլիճներում: Մասնակից ճամբարականները, ջոկատի ղեկավար դասվարը, ուսուցչի օգնականը համապատասխան մարզահագուստով են՝ դասարանական շապիկներ, հաստ գուլպաներ կամ մասիկ:

Ընթացքը տեսանկարահանվում է: Արդյունքները ներկայացվում են տեսաֆիլմի տեսքով: Տեսաֆիլմը հրապարակվում է դասվարի բլոգում՝ կից նկարագրությամբ:

Оставьте комментарий