
Օրը՝ մարտի 23
Ժամը՝ 11:10–11:45
Վայրը՝ Արտասահման՝ Քանդակի դպրոց
Մասնակիցներ՝ Առաջին դասարան դիմած «Մուտքի ճամբարի» մասնակիցներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Տեխնոլոգ՝ Ալիսա Գևորգյան
Նպատակ
Զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը և մանր մոտորիկան՝ կավով աշխատելու միջոցով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնել իրենց կերպարը՝ ծեփելով կավն այնպես, ինչպես պատկերացնում են իրենք իրենց։Աշխատելու ընթացքում փորձելու են պատմել իրենց մասին։
Խնդիրներ
- Զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունը
- Խթանել ինքնարտահայտումը արվեստի միջոցով
- Զարգացնել ձեռքի մանր մոտորիկան
- Սովորեցնել աշխատել կավի հետ և պահպանել աշխատանքային կարգապահությունը
Ընթացք
Տեխնոլոգը նախ ներկայացնում է կավի հետ աշխատելու կանոնները և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կավից պատրաստել պարզ կերպարներ։
Այնուհետև մասնակիցները փորձում են ծեփել իրենց կերպարը՝ արտահայտելով իրենց արտաքին առանձնահատկությունները (մազեր, աչքեր, հագուստի ձև և այլն)։
Աշխատանքի ընթացքում տեխնոլոգը օգնում և ուղղորդում է մասնակիցներին։
Արդյունք
Աշխատանքները ներկայացվում են փոքրիկ ցուցադրությամբ։ Մասնակիցները դիտում են միմյանց աշխատանքները և կիսվում իրենց տպավորություններով։