Պատրաստում ենք ծաղկային բացիկներ մայրիկների համար

Օրը` մարտի 25

Ժամը` 11:00

Մասնակուցներ` 6 տարեկաններ

Վայրը` Արտասահման

Պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Տեխնոլոգ`Տաթև Աթոյան

Նպատակ`

Զարգացնել ճամբարականների ստեղծագործական կարողությունները, մանր մոտորիկան, գեղագիտական ճաշակը:

Խնդիրներ`

Զարգացնել կտրելու, սոսնձելու և ձևավորելու հմտությունները:Խթանել երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը: Ներկայացնել, խթանել հոգատարություն և սեր մայրիկների հանդեպ:

Անհրաժեշտ նյութեր`

Գունավոր թուղթ

Մկրատ

Սոսինձ

Ֆլոմաստերներ կամ գունավոր մատիտներ

Ընթացքը`

Ճամբարականները ծալում են գունավոր թղթերը՝ ստանալով բացիկ :Գունավոր թղթից կտրում են ծաղիկներ և տերևներ և սոսնձում դրանք բացիկի վրա:Ներսում նկարում են իրենց մայրիկներին:

Արդյունքը`

Ճամբարականները կստեղծեն գեղեցիկ ծաղկային բացիկներ:Կզարգանան ստեղծագործական և տեխնոլոգիական հմտությունները:Ճամբարականները կնվիրեն բացիկները մայրիկներին:

Оставить комментарий