«Օրը մաթեմատիկայով» նախագիծ

Վայրը` Հյուսիսային դպրոց

Օրը` փետրվարի 16 (Նվիրված «Մխիթար Սեբաստացու» ծննդյան 350 ամյակին)

Մասնակիցներ-3.1 դասարանի սովորողներ

Նպատակը

Զարգացնել սովորողների մաթեմատիկական մտածողությունը

Մաթեմատիկան կապել առօրյա կյանքի և այլ առարկաների հետ

Զարգացնել բանավոր մտածողությունը, մտքի ճկունությունը

Խթանել համագործակցային աշխատանքը

Ընթացքը

Սովորողները օրը սկսում են բանավոր համրանքով, հաշվելով, համեմատություններով:

Առաջադրանքներ և խաղեր`

Կազմում ենք խնդիրներ թումանյանական հեքիաթների շուրջ` հերոսներին ներառելով, հաշվելով մեզ ծանոթ հերոսների թիվը, առանձնացնելով բարի և չար հերոսներին, համեմատելով նրանց թիվը

Paint նկարչակսն ծրագրով նկարում ենք մեր կազմած խնդիրները, տեղադրում բլոգում, միասնական քննարկում և լուծում:

Kahoot ծրագրով մաթեմատիկական առաջադրանքների ստեղծում, ինտերակտիվ մասնակցում:Խաղի մեջ ներառում ենք նաև «Թումանյանական օրեր» նախագիծը

Ստեղծում ենք լաբիրինթոսներ թումանյանական հեքիաթի հերոսներին ներառելով:

Ստեղծում ենք հանելուկ խնդիրներ` օրացույցային ծեսերի շուրջ

Մաթեմատիկական օնլայն խաղեր

LearningApps հարթակում

Սեղանի խաղեր`

Ինքնաշեն ստեղծված դոմինո, X և Y խաղեր

Բաժակներով խաղ` հաշվում և տեղադրում ենք բաժակի վրա նշված պատասխանը

Արդյունքը` կհրապարակվի սովորողների բլոգում, դասարանական բլոգում

Оставить комментарий