Առաջին դասարան ընդունվողների մարտյան մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2026-2027 ուստարվա 6 տարեկանների համար

Ժամանակահատվածը՝ մարտի 23, 24, 25  

Ժամը՝ 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/

Պատասխանատուներ՝Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Երգ-պարերգ
  • Տեխնոլոգիա
  • Գնդակախաղեր

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Թաց և չոր անձեռոցիկ, ալկոգել
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք /նախաճաշի համար/

Մարտի 23, երկուշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»

Ընդհանուր պարապմունք՝ Խնկի ծառ. երգի ուսուցում

 «Կռունկներ» բանաստեղծության խաղ-բեմադրում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Նախաճաշ

Տեխնոլոգիական գործունեություն/կավագործություն Ալիս Գևորգյանի հետ

Օրվա ամփոփում

Մարտի 24, երեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

Ընդհանուր պարապմունք՝ Խնկի ծառ. երգի ամրապնդում, նոր՝ Զնկլիկ օրոճ եմ շարել երգի ուսուցում

<<Աքաղաղն ու կտուրը >> բանաստեղծության ուսուցում

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

Նախաճաշ

Մարզական գնդակախաղեր Տաթև Սնջոյանի հետ

Մարտի 25, չորեքշաբթի

Օրվա գործունեություն

Ընդհանուր պարապմունք՝
Խնկի ծառ.  Զնկլիկ օրոճ եմ շարել 
Կռունկներ, Աքաղաղն ու կտուրը

Ուրախ օտար լեզու՝ անգլերեն/հանդիպում Անժելա Մովսիսյանի հետ/

Ուրախ օտար լեզու ռուսերեն/հանդիպում Կարինե Ղազարյանի հետ/

Տեխնոլոգիական գործունեություն Տաթև Աթոյանի հետ՝ Ծաղկային բացիկներ մայրիկների համար

Օրվա ամփոփում

Մուտքի ճամբարի վերջում, սովորողներն անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝

  • սովորած բանաստեղծությունը
  • սովորած երգը
  • Մուտքի ճամբարում անցկացրած օրը

Հայտագրված մասնակիցներ՝

Оставить комментарий