6 տարեկանների մարտյան մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2026-2027 ուստարվա 6 տարեկանների համար

Ժամանակահատվածը՝ մարտի 24-26-ը, ժամը 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Երգ-պարերգ
  • Տեխնոլոգիա
  • Այցելություն Ուսումնական ագարակ

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Թաց և չոր անձեռոցիկ, ալկոգել
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք /նախաճաշի համար/

Մարտի 24, երեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»

Խնկի ծառ. երգի ուսուցում

 «Կռունկներ» բանաստեղծության խաղ-բեմադրում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

  • Տեխնոլոգիական գործունեություն/կավագործություն/
  • Նախաճաշ
  • Նկարչություն/ Սա ես եմ/

Օրվա ամփոփում

Մարտի 25, չորեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

  • Ուրախ մարմնամարզություն
  • Մարզական խաղ
  • Զնկլիկ օրոճ եմ շարել երգի ուսուցում
  • Աքաղաղն ու կտուրը  բանաստեղծության ուսուցում

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

  • Նախաճաշ
  • Ուրախ օտար լեզու՝ անգլերեն երգի ուսուցում
  • Տեխնոլոգիական գործունեություն Տաթև Աթոյանի հետ

Մարտի 26, հինգշաբթի

Օրվա գործունեություն

Այցելություն Ուսումնական ագարակ

Ընթացքը

  • Շրջում ենք Ագարակում
  • Ծանոթանում Ագարակին, Ագարակի բնակիչներին
  • Ծանոթանում ենք ձիավարության կանոններին

Օրվա ամփոփում

Հայտագրված մասնակիցներ՝

Оставить комментарий