
Ժամանակահատված՝ մարտի 23-27
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
- «Զատկածես» նախագծի իրականացում ընտանեկան դպրոցներում
- Մարտի բնագիտական փորձերի իրականացում
Խնդիրները՝
- Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
- Բանահավաքություն
Աշխատանքը`
- Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
- Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում գյուղում գարնանը
- Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
- Բնագիտական և այլ հետաքրքիր փորձեր
- Ընտանեկան թատրոն
- Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
- Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին
Նախագծի իրականացումը
- Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
- Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
- Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը
Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում:
- Գարնանային ընթերցանություն
Ընտանեկան գրադարանից ընտրի՛ր որևէ գիրք (հեքիաթ, պատմվածք), կարդա՛ գարնանային արձակուրդների ընթացքում: Եթե ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Այս ամենն, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
2. Վիրտուալ շրջայց աշխարհի թանգարաններով
Ընտրի՛ր կցված հղումի թանգարաններից մեկը կամ մի քանիսը, առցանց այցելի՛ր, ընտրի՛ր մի քանի նկար, PowerPoint-ով ստեղծի՛ր առցանց թանգարանի քո՛ ընտրանին: (Առաջին էջում՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3.1 դասարան, սովորողի անուն-ազգանունը, հաջորդիվ՝ ընտրված նմուշները՝ նշելով հեղինակին)։
3. Պատմի՛ր նաև քո գարնանային հանգստի մասին
Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր գարնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր գարնանային քո զգացողություններով:
Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`
- պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
- տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ գարնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր արձակուրդդ, ինչ կարդացիր):
4․ Մարտ ամսվա բնագիտական փորձեր
- Ծանոթացի՛ր մարտ ամսվա բնագիտական փորձերի փաթեթին, իրականացրո՛ւ, ընթացքն ու դիտարկումները ներկայացրո՛ւ տեսանյութի տեսքով։ Հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր։
5. Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքներ
Ծանոթացի՛ր մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքներին և մասնակցի՛ր ֆլեշմոբին։
Ստեղծված ուսումնական նյութերը հրապարակի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր s-nersisyan@mskh.am էլ․ փոստին: