
Վայրը՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
Օրը՝ 12.03.26,
Մեկնումը՝ 11:00,
վերադարձը՝ 13:30
Քարտեզ
https://maps.app.goo.gl/i4JwKxtswHPkBTS99?g_st=ic
«Ձախորդ Փանոս» ստվերային բեմադրություն՝ Թումանյանի համանուն ստեղծագործության հիմքով
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան
Օգնականներ՝ Սվետլանա Գաբրիելյան, Սիրանույշ Պետրոսյան
Նպատակը և խնդիրները
Գրական խնդիր – Վերհիշել «Ձախորդ Փանոս» պատմվածքի բովանդակությունը, կերպարները, գաղափարը։
Զարգացնել սովորողների գեղագիտական ճաշակը՝ ծանոթացնելով ստվերային թատրոնի արտահայտչամիջոցներին։
Խթանել ընթերցանության և դիտարկման համադրումը՝ տեքստ–բեմադրություն վերլուծական կապով։
Ամրապնդել «Թումանյանական օրեր» նախագծի գաղափարական առանցքը՝ Թումանյանի խոսքի ժամանակակից մեկնաբանությամբ։
Համեմատել բնագիրը և բեմադրությունը․ Ի՞նչն էր պահպանված,
Ի՞նչն էր փոխված կամ շեշտադրված։
Զարգացնել դիտածը պատմելու, կարծիք ձևակերպելու, քննարկման մասնակցելու կարողությունները։
Արդյունք
Սովորողը կկարողանա վերապատմել ստեղծագործությունը և ներկայացնել դրա գաղափարը։
Կկարողանա համեմատել գրական տեքստն ու բեմական տարբերակը։
Կարտահայտի անձնական վերաբերմունք՝ հիմնավորված ձևով։
Կստեղծի հետադարձ աշխատանք (նկար paint-ով, պատում՝ բլոգում)։
Նախահաշիվ՝
տոմս՝ 2000 դրամ
երթուղային՝ 500-700 դրամ