«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Ապրիլի 6-ին, ժամը՝ 13։00-ին հրավիրում ենք․․․

Հյուսիսային դպրոցի 3.1դասարանի սովորողները ներկայացնելու են․

Երաժշտական ծրագիրն՝ այստեղ։

Բանաստեղծություներ՝

Կռունկներ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բեր
Արևի շողեր.

Բե՛ր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Оставить комментарий