Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Автор: Սրբուհի Ներսիսյան
Ծնողական հավաք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողների ծնողներ
Ամսաթիվը՝ 26.08.2022թ.
Ժամը՝ 10:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Ծրագրում՝
Դասարանական բլոգ՝ https://srbuhi.school.blog/
Հյուսիսային դպրոց-պարտեզի ենթակայք՝ artschool.mskh.am
- 1-3-րդ դասարանների ուսումնական պլան
- Ուսումնական պլաններով որոշված կարգեր
- Ընտրությամբ գործունեության ընտրություն (բանավոր մաթեմատիկա, կերպարվեստ, մարմնամարզություն, երաժշտություն)
- Կրթահամալիրի երթուղիներից օգտվողների գրանցում
- Տեխնիկական խորհրդատվություն (Outlook համակարգում սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների գործածման դժվարություններ, խնդիրներ, տեսանյութեր, աուդիոնյութեր, youtube-յան էջի գործածում) Էլեկտրոնային հասցե-դասարանական խմբին միանալու եղանակ
- Անհրաժեշտ պիտույքների ցանկ
- Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ
Աշխատակարգ 22.08-26.08.Վերապատրաստում
22.08-26.08 — Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
22.08 — ժամը՝ 15:00 -16:00
23.08 — ժամը՝ 15:00 — 16:00
24.08 — ժամը՝ 15:00 — 16:00
25.08 — ժամը՝ 15:00 — 16:00
26.08 — ժամը՝ 15:30-16:00
Մանկավարժական աշխատողների ճամբարի առաջին օրը
Մանկավարժական աշխատողների ճամբարը բազմազբաղ և բազմաբովանդակ էր, քանի որ կրթահամալիրում մեկնարկել էին նաև երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարը, , «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, ինչպես նաև պարտադիր ատեստավորման համար վերապատրաստումները։
Ավելին՝ դասվարի բլոգում։
Լուսաբանող՝ Կարինե Խառատյան
Լողափնյա աշուն
Լողափնյա աշուն նախագիծ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սոորողներ
Նախագծի նպատակը
Սովորողներին նախապատրաստում և տրամադրում է ուսումնական տարվա խոստումնալից և հետաքրքիր մեկնարկին: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։
Ընթացք
Սեպտեմբերի 1- ից սեպտեմբերի 31-ը
Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում, լողում և լողափնյա խաղեր իրականացնում։
Поделиться ссылкой:
Տիեզերք․ ուսումնական նախագիծ
Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա
Նպատակը՝ Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին։
Խնդիրները
- Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկություններ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
- Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները PowerPoint ծրագրով
- Զարգացնել PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
- Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
- Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
- Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
- Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
Գործունեությունը և արդյունքը
1-ին փուլ
- Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել ուսումնական նյութեր և տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
- Արեգակնային համակարգ 1 , 2 , 3 (ռուս.)
- Երկիր մոլորակ 1 ,2(ռուս)
- Գլոբուս, Քարտեզ
- Տարվա եղանակներ
- Գիշեր, ցերեկ
- Մայրցամաքներ, օվկիանոսներ
- Բնական երևույթներ
- Բնական տարերքներ
- Բնական ռեսուրսներ
2-րդ փուլ
- 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել թվարկած թեմաների մասին.
- Աշխատանքները ներկայացնել ընկերներին, հրապարակել բլոգներում
3-րդ փուլ
- Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ
Ես․ ուսումնական նախագիծ
Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Տևողությունը՝ սեպտեմբեր
Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ
«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:
Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում
- Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- Անհրաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում
- Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Հաղորդակցական հմտությունների զարգացում
- Համագործակցային հմտությունների զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք):
Ուսումնական ամառ.գի.նախագիծ.Իմ ամառային ճամբարը
Ներկայացնում է Դավիթ Մակարյանը
Տեսնել նաև բլոգում՝Ուսումնական ամառ
Ուսումնական ամառ.նախագիծ.Բարոն Մյունհաուզենի մասին
Ներկայացնում է Գայանե Աբտոյանը
