Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Автор: Սրբուհի Ներսիսյան
Շնորհավոր Նոր տարի
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Երաժշտական փոստարկղ․Բասեն բարի
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ամանորյա բարեմաղթանքներ
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Երաժշտական փոստարկղ․Դինգ-դոնգ
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Երաժշտական փոստարկղ․Զար Զընգը
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Շնորհավոր Ամանոր 2022
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Սուրբ Ծնունդի ծառ
Շատ-շատ տարիներ առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը: Մարդիկ շատ ուրախացան և ամեն կողմից եկան`տեսնելու մանուկ Հիսուսին` նրան նվերներ բերելով:
Հիսուսի տան մոտ 3 ծառեր էին աճում` արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն:
-Իսկ իմ տերևները փշոտ են: Ես ոչինչ չունեմ մանուկ Հիսուսին տալու,- մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:
Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին օգնել եղևնուն: Կամաց – կամաց աստղիկները ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Երբ փոքրիկ Հիսուսն արթնացավ ու տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ ամենագեղեցիկ նվերը Հիսուսին:
Այդ օրից սկսած` եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ Ծնունդի ծառ:
Ձմեռային մարզական ստուգատես 2022
Հունվարի 10-31, նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Ժամանակահատվածը` հունվարի 10-31
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ
Նպատակը Ձմեռային մարզական ստուգատեսների մասնակցություն, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, ձմեռային մարզական խաղերի հմտությունների ձեռքբերում :
Խնդիրները
- Մարզական պարապմունքների իրականացում
- Ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
- Մարզական մրցաշարերի իրականացում
- Դահուկավարություն, սահնակավարություն
- Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ /ըստ հայտի/`
- Ջրվեժի արգելոց
- Մայր դպրոց
Արի կարդանք
Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի
Ձմեռը լավագույն եղանակն է ընթերցանության համար:
Ժամանակահատված՝ հունվարի 10-30
Վայր՝Հյուսիսային դպրոց , Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահ
Նպատակ՝
- Տարատարիք սովորողների մեջ ձևավորել ընթերցողական ընկերություն, սեր գրականության հանդեպ
- Ընտանիքներին ներգրավել ճամբարային առօրյային
Խնդիրներ՝
- Ճամբարի ընթացքում ձևավորել տարատարիք ընթերցասերների խումբ, այդ թվում ծնողներ
- Հանդիպել շաբաթվա մեջ 1 անգամ և խոսել սիրելի գրքի , հեղինակի մասին, խորհուրդ տալ այլոց
- Ունենալ հյուրեր, ովքեր կպատմեն դպրոցական տարիքի սիրելի գրքից
- Հյուրընկալել ընթերցասեր, ստեղծագործող ծնողներին, միասին ընտրել ընթերցացանկ տարբեր տարիքի սովորողների համար
- Հանդիպում ժամանակակից գրողների հետ
Արդյունքում՝
Ամսվա վերջում կունենանք տարատարիք սովորողների ոչ դասագրքային ընթերցանության ցանկ: