«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

Օրը՝ նոյեմբերի 19

Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
  • Արշտայի խմորի պատրաստություն
  • Ծիսական պատրաստություն սովորողների հետ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։

Աշխատանքի ընթացքը՝

  1. ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)

3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով

4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)

5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով

Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր

Երգեր և պարերգեր

Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել

Ուսումնական մառան․ նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 2․1 և 3․3դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ՝ հոկտեմբեր- նոյեմբեր

Նախագծի ղեկավարներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան

«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, չրերի, շարոցի պահպանման համար: Առաջին փուլում իրականացրել ենք բերքահավք, ստացված բերքից պատրաստել ենք չիր։ Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

1-ին Փուլ՝ «Ուսումնական մառան»․ աշնանային բերքահավաք

2-րդ փուլ՝ «Ուսումնական մառան»․ Խնձորի չրի պատրաստում

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» թթուդրիկի ծես

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» արիշտայի պատրաստում

4-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» շարոցի պատրաստում

Ինքնքանդակ․Մաս 2-րդ

Ինքնաքանդակների ամփոփիչ փուլ: Սովորողնեը երկրորդ փուլում թրծակավին տալիս են տեխնոլոգիական լուշումներ՝ պատրաստած ինքնաքանդակների վրա ամրացնելով թել և մազեր:

Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ընտանեկան դպրոց

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 2֊1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Նախագծի նկարագրություն՝

Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է՝ Ընտանեկան համայնքի ներառումը կրթահամաիրում իրականացվող ծեսերին,  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են  գրանցել թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:
Читать далее «Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում»

Աշխատակարգ 15․11 — 19․11․2021

Ուսումնական նոյեմբեր. ուղեցույց

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ նոյեմբերի 15-19
Ուսումնական նախագծեր՝

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Ուսումնական մառան և ազգային խոհանոց

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ընթերցանություն ՝ Լավաշի ուժը -Ընթերցարան 2-րդ դասարան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 34-38/
Մաթեմատիկա՝ Սովորում ենք չափման միավորները՝ մմ, սմ, դմ, մ, երկնիշ և միանիշ թվերի գումարում , հանում կարգային անցումով․Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ մրգեր, բանջարեղեն, դրանց դերը մեր կյանքում, սերմնացան
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
 «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Նոյեմբերի 15, երկուշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի․
10:10-10:55 Ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45-Մաթեմատիկա
11:50-12:35 Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Տեխնոլոգիա

Նոյեմբերի 16, երեքշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Ես և շրջ․ աշխ․ /Անգլերեն
10:10-10:55 Երգ-․ «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի»
11:00 -11:45Մայրենի
11:50-12:35 Մաթեմատիկա
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Ես և շրջ․ աշխարհ/ռուսերեն

Նոյեմբերի 17, չորեքշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի
10:10-10:55 Երգ/Ռուսերեն
11:00 -11:45 —մարմնակրթություն
11:50-12:35 Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Անգլերեն/Շախմատ

Նոյեմբերի 18, հինգշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի
10:10-10:55 Ես և շրջ․ աշխարհ/Ռուսերեն
11:00 -11:45-Մաթեմատիկա

11:50-12:35 -Մարմնակրթություն

12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35-Ես և շրջ/Անգլերեն

Նոյեմբերի 19, ուրբաթ

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի
10:10-10:55 Երգ/Ռուսերեն
11:00 -11:45 —Հեծանիվ
11:50-12:35 Մաթեմատիկա
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35-Կերպարվեստ

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ (ըստ ցանկության)

Գունեղ աշունը Ջրվեժի անտառապարկում

Աշուն օր․Ուսումնական ճամփորդություն

Նոյեմբերի 5-ին սովորողների մի խմբի հետ ճամփա ընկանք Ջրվեժի անտառապարկ` յուրաքանչյուրս մեր աշունը գտնելու:Ճամփորդությունից առաջ շաբաթվա ընթացքում սովորողների հետ խոսել էինք տարվա եղանակների մասին, աշնան մասին:Յուրաքանչյուր սովորող ներկայացրել է աշնան եղանակային դրսևորումներից որն է ամենաշատը սիրում:Սովորողների հետ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Հասնելով անտառապարկ քայլեցինք փոքրիկ լճի մոտ և այնտեղ ընդմիջեցինք նախաճաշով:Այնուհետև  մոտակա բացատում մյուս դասարանական խմբերի հետ իրականացրեցինք աշնանային ընթերցումներ, երգ ու պար:Սովորողները իրենց հետ բերել էին տարբեր մեդիագործիքներ, որոնցով կատարեցին աշնանային գեղեցիկ ֆոտոներ նկարելով և´ բնությունը, և´ իրենց ընկերներին:Շարունակեցինք մեր գործունեությունը գեղեցիկ աշնանային քայլքով, դիտարկումներով և զրույցով:Սովորողները դիտարկեցին ծառերի տեսակները, տերևների տարբերությունը, գույները:Քայլքի ընթացքում սովորողները չէին դադարում հիանալ բնության ստեղծած աշնանային գույներով :Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք աշնանային տերևներով:Սովորողները հատակին գունավոր կավիճներով նկարեցին իրենց և լրացրեցին իրենց նկարները աշնանային տերևներով:

Ընթացքը տեսանյութով`

Աշխատակարգ 08․11-12․11․2021

Ուսումնական նոյեմբեր. ուղեցույց

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ժամանակահատված՝ նոյեմբերի 8-12
Ուսումնական նախագծեր՝

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Ուսումնական մառան և ազգային խոհանոց

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ընթերցանություն ՝ Համո Սահյան «Աշուն»-Ընթերցարան 2-րդ դասարան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 28-32/
Մաթեմատիկա՝ Սովորում ենք չափման միավորները՝ մմ, սմ, դմ, մ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ մրգեր, բանջարեղեն, դրանց դերը մեր կյանքում, սերմնացան
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
 «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատակարգ 08․11-12․11․2021»

Թթուդրիկի ծեսին ընդառաջ

Թթուդրիկի ծեսին ընդառաջ առցանց-հեռավար-առկա ուսուցման շաբաթվա ընթացքում հանդիպեցինք սովորողների փոքր խմբով և թթուդրիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք պլաստինե բանջարեղեն, որոնք օգտագործում են թթու պատրաստելիս։Սովորողները յուրաքանչյուրը պատրաստեց իր սիրելի բանջարեղենը և խոսեց դրա օգտակարության մասին։

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման աշխատակարգ․ 01.11-05.11

Արտակարգ պայմաններում ուսումնական գործի կազմակերպման ուղեցույց

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-5
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ուսումնական նախագծեր՝
«Ուսումնական աշուն»
նախագծի ամփոփում
Խնկոյանական օրեր

Առցանց հանդիպումների վայրը՝ /Microsoft Teams հարթակ/,
Ընթերցանություն ՝ «Ճպուռն ու մրջյունը», «Խխունջն ու սունկը»-Ընթերցարան 2-րդ դասարան
Պատրաստի՛ր տեսանյութ, ձայնագրություն, մեդիաթատրոն՝ որևէ ստեղծագործություն ընտրելով։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 23-28/
Մաթեմատիկա՝ Երկնիշ և միանիշ թվերի գումարումը, երկնիշ թվերի գումարում և հանում ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ տարի, ամիս, օր, աշնանային դիտարկումներ
Շախմատ՝
chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
«Աշնանային երաժշտական մեդիաբացիկներ» նախագիծ /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Տեխնոլոգիա+ կերպարվեստ՝ խճանկարի տեխնիկայով աշխատանք, ուսուցողական տեսանյութ
Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա
Տեխնոլոգիա / Տաթև Աթոյան/

Մարզական դադարներ՝
Աչքերը լարվածությունը թուլացնող վարժություններ
Гимнастика для глаз Упражнения для глаз

Մարզական տեսադասեր՝
Մարզանք
Թուլացնում ենք պարանոցի և մեջքի մկանները
Շնչառական վարժանք


Առարկայական դասավանդողների նախագծերը՝
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Ուսումնական տեսանյութեր՝
Աթաբեկ Խնկոյան
Ճպուռն ու մրջյունը
Խխունջն ու սունկը

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Հանդիպման ժամանակացույց՝
Երկուշաբթի
Հանդիպում փոքր խմբերով Հյուսիսային դպրոցում
Տեխնոլոգիա
Մայրենի
Երեքշաբթի
Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ
Չորեքշաբթի
Մաթեմատիկա 11.00-11.40

Հինգշաբթի
Մայրենի-11.00-11.40
Ուրբաթ
Ռուսերեն11.30-12.10



Նյութը ենթակա է խմբագրման