Հունվարի 8-ի աշխատակարգ

Միջավայրի խնամք-09․00-10․00

Դասասենյակների մաքրություն, նախապատրաստում ուսումնական տարվա մեկնարկին-10․00-12․00

Ընմիջում-12․00-12․30

Ծաղիկների ջրում, տեղափոխում-12․30-13․00

Մատենավարություն, բլոգավարություն-13․00-14․00

Աթաբեկ Խնկոյան․Ձմեռ պապ Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Համագործակցային նախագիծ․ կառուցողական խաղեր

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Համագործակցային նախագծի արդյունքում ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:

Նախագծի ընթացքում ՝ կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողությունները,  ուշադրության կենտրոնացումը։ Կառուցողական խաղերը նպաստում են սովորողների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանների ճամբարականները կստեղծեն կառուցողական խաղեր և կխաղան։

Անհրաժեշտ նյութեր՝ մակարոններ, սպագետտի, կավ կամ պլաստիլին, լոտո, ալյուր

Ես փոխանցում եմ.սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.3 դասարանի սովորողները ծանոթացնելու են իրենց կրտսեր ընկերներին word-ի գործիքների հետ:

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով) 3.3 դասարանի սովորողն իր անհատական գործիքով կրտսեր ընկերոջը (ընկերներին) ներկայացնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառաչափ, տառերի գույն փոխել, մգացնել)
  • միասին մուտքագրում են ձմեռային բառեր, համեմատում մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3, 1.1, 1.2 դասարանների սովորողներ
Օր՝ հունվարի …, ժամը՝ ….
Տևողությունը՝ 40-50 րոպե

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.3 դասարանի սովորողները ծանոթացնելու են իրենց կրտսեր ընկերներին word-ի գործիքների հետ:

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով) 3.3 դասարանի սովորողն իր անհատական գործիքով կրտսեր ընկերոջը (ընկերներին) ներկայացնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառաչափ, տառերի գույն փոխել, մգացնել)
  • միասին մուտքագրում են ձմեռային բառեր, համեմատում մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Նախագծի մասնակիցներ՝  1․1 ջոկատներ

Նախագծի իրականացման օրը ՝հունվարի 24

 Մեկնում Հյուսիսային դպրոցից՝ 11:00
Վերադարձ Հյուսիսային դպրոց՝ 13:35

Նախագծի պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրանույշ Պետրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Սուսաննա Պետրոսյան

Նախագծի ընթացքը՝ քայլք, ձմեռային խաղեր(ձնագնդի, ձնե քանդակների պատրաստում), սահնակներով սահք

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Читать далее «Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ»

Ինչպես դիմավորեցի Ամանորը․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ

Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:

  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Տոնական խոհանոց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
  • Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ պապ» բանաստեղծության և ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
    Սիրելի սովորող, կարող ես ընտրել տվյալ թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսն և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով
    Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։