Ուսումնական տարվա մեկնարկ.Սեպտեմբերի 14-18

Ողջո՛ւյն, սիրելի՛ 6 տարեկաններ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2020-2021  ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 9:00-12:00- ը: Սիրով սպասում եմ ձեզ, որ միասին երգենք, մարզվենք, պաղպաղակ ուտենք :

Երկուշաբթի

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

09:00-09:30 — Բարևախաղ

09։30-10։00-Ընդհանուր պարապմունք բացօթյա միջավայրում/ Ջուլի Ղազարյան/

10:00 —10:30-«Դասարանամուտ»,«Իմ առաջին օրը դպրոցում»  /տեսանյութ/

10։30-11։00-Մարզական խաղեր

11։00-11։15-Պաղպաղակի հյուրասիրություն

11։15-11։45-Նկարչական պլեներ՝ «Ես և իմ դպրոցը» 

11։45-12։30-Սովորողների ճանապարհում կրթահամալիրի միասնական երթուղիներով

Երեքշաբթի

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

09:00-09:15—Ընդհանուր պարապմունք բացօթյա միջավայրում/ Ջուլի Ղազարյան/

09:20-10:05- Մայրենի. Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

10։10-10:55- Բանանավոր մաթեմատիկա

10:30-11:00- Տեխնոլոգիա + կերպարվեստ ․Նկարում ենք բանաստեղծությունը

11:05-11:50- Դասարանական կանոնների մշակում

11:55-12: 40-Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն

12:40- 12:55- Նախաճաշի ընդմիջում

12:55-13:35- Ազգային խաղեր

16 սեպտեմբերի, չորեքշաբթի

08:45-09:00 —08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով
09:00-09:15 —Ընդհանուր պարապմունք բացօթյա միջավայրում/ Ջուլի Ղազարյան/
09-20-09։45- Բանավոր համրանք, չափումներ
09։45-10։05- Ուրախ օտար լեզու /անգլերեն/
10։05-10։1045- Ընտություն՝ ըստ խմբերի ղեկավարների նախագծերի
10։45-11։00-Նախաճաշ
11:20-12:00- <<Ճամփորդները>> հեքիաթի ընթերցում, բառերի վանկատում, հեգու, բառակապակցությունների կազմում

12։00-12։20-Ուրախ օտար լեզու/ռուսերեն/

12։20-12։55-նկարում ենք 1-10թվերը, ներկայացնում կերպարների տեսքով

13։00-13։35- մարզական խաղեր

17 սեպտեմբերի, հինգշաբթի

08:45-09:00 —08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով
09:00-09:15 —Ընդհանուր պարապմունք բացօթյա միջավայրում/ Ջուլի Ղազարյան/

09․20-10․05-Ընտություն՝ ըստ խմբերի ղեկավարների նախագծերի

10․10-10․30-Բանավոր համրանք, համեմամատումներ, նախորդ , հաջորդ թվեր

10․30-10․50-Ուրախ օտար լեզու/ռուսերեն/

11․00-11․45-<<Ճամփորդները>> հեքիաթը ներկայացնում ենք ըստ դերերի

11․45-12․00-Ընդմիջում, նախաճաշ

12․00-12․45- Paint նկարչական ծրագրով նկարում ենք <<Ճամփորդները>> հեքիաթը

12․50-13․35-լողափնյա աշուն

Սեբաստացիական համայնքի առցանց բաց հավաք

Տեղեկանք․Սեպտեմբերի 8-ին, ժամը 19․00-ին տեղի ունեցավ սեբաստացիական համայնքի առցանց հերթական հավաքը։Հավաքին մասնակցում էին Հյուսիսային դպրոցի 1․1 և 1․2 դասարանների ի ծնողական համայնքները։ Հավաքի մասնակիցների թիվը 34-ն էր։Հավաքի ժամանակ քննարկվող հարցերը հրապարակված էր օրակարգում։ Օրակարգն՝ այստե՛ղ։

Քննարկվող հարցերն էին․

1․Կրթահամալիրի այսօրի ներկայացում

2․Կրթահամալիրի կառավարման խորհրդի ներկայացրած փաստթղթաշրջանառություն

3․Սպետեմբերի 9. Ծնողական ասուլիս

4․Սեպտեմբերի 14. Դպրոցի պատրաստություն Նախաձեռնություններ, հրապարակումներ, միասնական հեշթեգեր:

Ծնողներն ուսումնասիրել էին նախօրոք հրապարակված և ուղարկված օրակարգը: Ծնողները մտահոգ էին կրթահամալիրի այսօրով, նախաձեռնում էին իրենց հետագա անելիքներն ու քայլերը, ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները։Նաև ունեին հարցեր նոր ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքի մասին։

Կրթական շքերթ 2020

Սեպտեմբերի 4-ը կրթահամալիրում տոն է։Տոնում ենք կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի տարեդարձը և 5-6 տարեկանների կրթական շքերթը։Այս տարի էլ օրը սկսեցինք տոնական ծաղկատունկով։Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները տնկեցին իրենց առաջին ծաղիկները և ունեցան իրենց կանաչ անկյունը դպրոցի տարածքում։Ծաղկատունկից հետո Հյուսիսային դպրոցում հանդիպեցինք տիար Բլեյանին, շնորհավորոցինք տարեդարձը և ճանապարհ ընկանք քայլքով՝ նախապես նշված երթուղով։Քայլքի ընթացքում կանգ առանք Սասնալանջում , երգեցինք և կրկին ողջունեցինք տիար Բլեյանին։Սանալանջից դեպի դպրոց անցանք երգելով, արտասանելով և հաշվելով։Վերադարձանք դպրոց, հիացանք մեր պլեների նկարների ցուցահանդես-լվացքով։Օրը ավարտվեց ուրախ տպավորություններով և համեղ մրգային հյուրասիրությամբ։ Շնորհակալ ենք։

Կրկին շնորհավոր, իմ սիրելի 6 տարեկաններ

Շնորհավոր, սիրելի տիար Բլեյան

Շնորհավորում ենք, սիրելի տիար Բլեյան

Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները շնորհավորում են կրթահամալիրի տնօրենի՝ տիար Բլեյանի տարեդարձը։

Շնորհավորում է Ասլանյան ընտանիքը

Շնորհավորում է Բադալյան Սյունեն

Շնորհավորում են Վարդապետյան եղբայրները

Շնորհավորում է Սոֆա Բադալյանը

Շնորհավորում է Մարիա Պողոսյանը

Արտակարգ սեպտեմբերի մեկ․#Բլեյանի դպրոց

Շնորհավոր սեպտեմբերի մեկ, իմ սիրելի 6 տարեկաններ

Գիտելիքի օրը Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները իրականացրեցին իրենց առաջին արտակարգ ուսումնական ճամփորդությունը Մանկական երկաթուղում։Ճամփորդության ընթացքում քայլեցինք, երգեցինք, խաղացինք ազգային խաղեր և իրականացրեցինք բացօթյա պլեներ։Իհարկե վերջում որպես արդեն իսկական ճամփորդներ, համտեսեցինք մեր պատրաստած բրդուճները։

Օրը նշանավոր էր, հետաքրքիր և տպավորիչ։

Սեպտեմբերի 1-12-ի նախագծեր

Կրթահամալիրի տնօրենի սուրհանակը

Սեպտեմբերի ուսումնական օրացույցը

Սեպտեմբերի 1-12-ի իմ ուսումնական նախագծերն ու անհատական աշխատաժամանակը

Սեպտեմբերի 1-12 Անհատական աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1-12-ի