Փետրվար ամսվա նախագծեր

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Կարդում ենք և խաղում Թումանյան

Դասասենյակում ընթերցանության անկյունի ստեղծում

Թումանյանական օրերի ամփոփում․ Այցելություն Հ․ Թումանյանի անվան զբոսայգի

Թումանյանական օրեր

Մասնակիցները` Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը` փետրվար ամիս

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
  • Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
  •  Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
  • Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
  •  Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական-խաղ-ներկայացում-բեմադրություն)

Ստեղծագործությունների ցանկփետրվար ամսվա ընթերցարան

Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:

Ընտանեկան նախագծեր. Ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:

Բարեկենդանի ծես

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Տոնում են փետրվար ամսին, տևում է երկու շաբաթ, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնին և ավարտվում է Մեծ պասով։ 

Մասնակիցները՝  2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատվածը` փետրվար

Նպատակը՝  Ծեսին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր


Խնդիրները`

  • Իմանալ և սովորել ծեսին վերաբերող ծիսական երգերը, պարերը
  • Պատրաստել ծիսական պարագաներ
  • Խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր
Читать далее «Բարեկենդանի ծես»

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Օրը՝  փետրվարի 18
Մեկնումը՝ 11։15
Ժամանումը՝ 13։45

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1,2․2, 2․3, 3․1, 3․2, 3․3 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝  Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4

Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Անբան Հուռին »  ներկայացումը:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — 2-րդ  դասարանցիներ
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Նպատակը՝
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։

Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան  ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում,  ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական,

մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։

Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործություններիցանկ

Մարտ
Շունը
Փիսոն
Ծիտը
Քամին
Արտուտիկ
Ամպն ու սարը
Լուսաբացին
Առաջին ձյունը
Ծաղիկները
Արագիլ
Գրիչը
Աշուն

Բզեզի դպրոցը
Կանանչ ախպեր
Շունն ու կատուն
Սուտասանը
Բարեկենդանը
Անհաղթ աքլորը
Ճամփորդները
Ծիտը
Իրիկուն
Էս էն է
Կացին ախպեր
Սուտլիկ որսկանը

Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանք — Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։  Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։  Ամեն խումբ paint  նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած  հատվածը,  պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
  •  Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քոսիրելի թումանյանական հերոսին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտություններ։

Տեխնոլոգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «ճամփորդներ»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Սուտասանը» հեքիաթից,  սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ, նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/:

Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում,  Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով:

Ճամփորդություն Թումանյանի տուն-թանգարան և Թումանյանի տիկնիկային թատրոնում ներկերով կերպավորելու թումանյանական հերոսներին։

Հունվար ամսվա գործունեության հաշվետվություն

Աշխատանքային նախագծեր՝

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 1-ին շաբաթ 7․01-10․01․2025

Ամփոփումը՝ Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 2-րդ շաբաթ 13․01.2025-17․01․2025

Ամփոփումը ստորև՝ Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 3-րդ շաբաթ՝ 20․01.2025-24․01․2025

Ամփոփումը՝ Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ -4-րդ շաբաթ՝ 27․01.2025-31․01․2025

Ամփոփումը ստորև՝ Ճամբարային չորրորդ շաբաթվա ամփոփում

Իրականացված նախագծեր և արդյունքներ՝

Հունվարյան ճամբար․Ուսումնական երկրորդ շրջան

Ուսումնական ձմեռ․ ամփոփում

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025․

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025-նախագիծը

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025.Ամփոփում

Հանրակրթական Դիջիթեք 2025․

Читать далее «Հունվար ամսվա գործունեության հաշվետվություն»

Ազգագրական փառատոն 2025. Ամփոփում

Ազգագրական փառատոնը ձմեռային ճամբարի ամենահետաքրքիր ստուգատեսներից է։Ազգագրական փառատոնի ընթացքում ճամբարականները ծանոթանում են հայկական ազգային զարդանախշերին, տարազներին, հայկական գորգերի պատմությանը , ազգային պարերին, խաղերին, ինչպես նաև մեծ հետաքրքրությամբ ծանոթանում և ներկայացնում են ազգային ուտեստները։Այս փառատոնի ընթացքում ճամբարականները ավելի են մոտենում հայի ժողովրդի արմատներին, ծանոթանում և գնահատում են ազգայինը, ինչի համար ես շատ ուրախ եմ։Այս տարի ճամբարականները ևս շատ մեծ ոգևորությամբ մասնակցեցին փառատոնին՝ ներկայացնելով փառատոնի յուրաքանչյուր թեման։

Ձմեռային ազգագրական փառատոն 2025․

Ազգագրական փառատոն․Paint ծրագրով նկարում ենք հայկական տարազներ

Ազգագրական փառատոն․Հայկական գորգեր

Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող ․Սովորում ենք ազգագրական պարեր

Ազգագրական փառատոն․Դդմանախշեր

«Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1նկարում ենք դդումներ՝ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոն.Սովորող-սովորեցնող նախագիծ. Հոլախաղեր

Դդմածես.Պատրաստում ենք դդմային թխվածք

Ազգագրական փառատոն. Համագործակցություն 2.1 և 1.1 ջոկատներ

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոն.Ազգային ուտեստները ընտանիքում

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Paint ծրագրով նկարում ենք հայկական զարդանախշերով դդումներ

Հայկական գորգերի մասին տեղեկություններ powerpoint ծրագրով

Սովորող-սովորեցնող․Paint ծրագրով նկարում ենք հայկական գորգեր

Դդմի մասին տեղեկություններ Powerpoint ծրագրով

Ճամբարային չորրորդ շաբաթվա ամփոփում

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ -4-րդ շաբաթ՝ 27․01.2025-31․01․2025

Դիջիթեք 2025.Ներկայացնում են սովորողները
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես․ Միջդպրոցական հանդիպում

Մեկ օր Հարավային դպրոցում.Պատմում են սովորողները

The Ugly Duckling/Անճոռնի ճուտիկը թատրոն-ավտոբուս . Այց թոնրատուն

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես.Միջդպրոցական հանդիպում

Դդմածես.Դդմախնդիրներ

Դդմածես.Պատրաստում ենք դդմային թխվածք

Ազգագրական փառատոն. Համագործակցություն 2.1 և 1.1 ջոկատներ

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոն.Ազգային ուտեստները ընտանիքում

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Դդմի մասին տեղեկություններ Powerpoint ծրագրով

Paint ծրագրով նկարում ենք հայկական զարդանախշերով դդումներ

Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Ձմեռային ճամբարի ընթացքում <<Դդմածես 2025>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ։Ճամբարականները ավագ դպրոցի սովորողների օգնությամբ պատրաստեցին կավե դդումներ։