Մանկավարժական աշնանային ճամբար

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21-25

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

9։00 -12։00՝ մանկավարժական խորհուրդներով աշխատանք

12։00- 12։30՝ ընդմիջում

13։00՝ աշխատանք մասնախմբով

  • 2024-2025 թ․ ծրագրերի ամբողջացում
  • Սեբաստացու օրեր, նախաձեռնություններ, օրացույց

Մարզվում և խաղում ենք էստաֆետային խաղեր

Այս անգամ մարմնակրթության պարապմունքը ամբողջությամբ հանձնարարված էր սովորողներին։Ամբողջ պարապմունքը անցկացրեցին սովորողները և ներկայացրեցին տարբեր վարժանքներ, իսկ վերջում խաղացինք էստաֆետային խաղեր։

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Եղնիկ>> բանաատեղծությանը, որը սովորողներին հայտնի է Կոմիտասի երգերի շարքից։Բանաստեղծությունը շատ սիրված է։Սովորողները paint ծրագրով նկարում էին բանաստեղծությունը, մուտքագրում իրենց սիրելի հատվածը և իհարկե այս ամենը կատարում էին երգը ներկայացնելով։

Ավելին տեսանյութում՝

Էստաֆետային խաղեր

Հոկտեմբերյան հավաքի ընթացքում հանդիպեցինք 2.3 դասարանի սովորողների հետ, մարզվեցինք և շատ հետաքրքիր էստաֆետային խաղեր խաղացինք։

Ավելին տեսանյութում՝

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ <<Կոմիտասյան օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք <<Եղնիկ>> ստեղծագործությանը, Paint նկարչական ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք բանաստեղծությունը։

Աշխատանքային նախագիծ 14.10.2024-18.10.2024

Իրականացվող ուսումնական նախագծեր`

Ես․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

Ինքնաքանդակ

Ուսումնական աշուն

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Լիլիթ Մելքոնյան

Ռուսերեն՝

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Читать далее «Աշխատանքային նախագիծ 14.10.2024-18.10.2024»

Կավե մոլորակներ

<<Տիեզերք>> ուսումնական նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի հետ և ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցինք և պատրաստեցինք կավե մոլորակները։

Աշխատանքը կներկայացնենք նաև ցուցահանդեսին։

Ավելին տեսանյութում՝

Աշնանային գունավոր տերևանկարչություն

Սովորողների հետ խոսեցինք և քննարկեցինք աշնանային երևույթները, խոսեցինք տերևների տարբեր գույների և չորացման ընթացքի մասին և կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ նկարելով տարբեր տեսակի աշնանային տերևներ։