Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․1 և 3․3 դասարանի սովորողները «Ուսումնական մառան » նախագծի շրջանակում պատրաստեցին արդեն ավանդույթ դարձած աշնանային քաղցրահամ շարոցները։ Սովորողներն ինքնուրույն շարեցին, համեմատեցին, ավելացրեցին և պակասեցրեցին ընկույզները, որից հետո շարոցներն ուղարկեցին քաղցրահամ շփոթի մեջ։ Ավելին՝ տեսանյութերում
<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում համագործակցել ենք Քանդակի դպրոցի և ընկեր Ալիսի հետ՝ պատրաստել ենք կավե մագնիսներ։Թեման ընտրել էինք տիեզերքը։Արդյունքում ստացված աշխատանքները ներկայացնելու ենք ցուցահանդեսին։աշխատանքները ինչպես միշտ շատ յուրահատուկ էին ստացվել։Յուրաքանչյուրը իր աշխատանքը կատարել էր յուրովի հետաքրքիր և գեղեցիկ։
<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում սեբաստացիների գլխավոր գործունեություններից մեկը թթուդրիկի ծեսն է՝ այսինքն սեբաստացիական ամենահամով թթու դնելն է։Իհարկե այն շատ սպասելի է սովորողների կողմից, ովքեր շատ ոգևորված սպասում և պատրաստվում են թթուդրիկի ծեսին։<<Թթուդրիկի ծես>> նախագծի ընթացքում կազմեցինք խնդիրներ, հորինուկներ, հեքիաթներ և իհարկե պատրաստեցինք բանջարեղենային ռոդարիական կերպարներ։Մեր դրած թթուն կներկայացնենք ցուցահանդեսին, ինչպես նաև կհամտեսենք Հարիսայի ծեսին։
Հոկտեմբերի 31-ին Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները այցելեցին Կոմիտասի թանգարան, ունեցանք շատ հետաքրքիր շրջայց և մասնակցեցինք <<Հայոց գույնը>> կրթական ծրագրին։Սովորողների հետ <<Կոմիտասյան օրեր>> նախագծի շրջանակում շատ լավ ծանոթացել էինք Կոմիտասի կենսագրությանը և սովորողները անհամբեր էին, որպեսզի այցելել էին թանգարան։Այցելությունը շատ տպավորիչ էր սովորողների համար, նրանք մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ շրջում էին և ծանոթանում Կոմիտասի իրերին, նամակներին և կյանքի մասին հետաքրքիր փաստերին։Ճամփորդության մասին տպավորությունները ներկայացնում են տեսանյութով։
Նախագծի ղեկավարներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան
«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, շարոցի պահպանման համար: Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է: