Paint ծրագրով նկարում ենք թթվի համար պիտակներ․մուտքագրում ենք թթու բառը

Paint ծրագրով սովորողները նկարեցին մեր պատրաստած թթուների համար պիտակներ, մուտքագրում ենք թթու բառը։Նկարները տպեցինք և ամրացրեցինք մեր թթվի բանկաներին։Արդյունքում թթուները ներկայացրեցինք ցուցահանդես-վաճառքին։

«Ուսումնական մառան» խնձորի չրի պատրասում

Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։

Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։

անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։

Բերքահավաք Կարբի գյուղի խնձորի այգում

Հոկտեմբերի 11-ին Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներն իրականացրեցին իրենց առաջին ճամփորդությունը, որն այդքան շատ սպասված էր։
Ուղևորվեցինք Կարբի գյուղ՝ խնձորի այգիներ։Նախապես սովորողների հետ խոսել էինք ճամփորդության մասին, գիտեին, որ գնում ենք խնձորի այգի բերքահավաքի, և բոլորը ոգևորված սպասում էին ժամանելուն։Դասարանում կատարել էինք բոլոր նախապատրաստական աշխատանքները, խոսել էինք խնձորի տեսակների մասին, դրանց պահպանման ձևերի, օգտակարության և դրանից պատրաստվող ուտեստների մասին։Իհարկե նաև խոսել էինք խնձորի չրի մասին, որը պետք է պատրաստեինք բերքահավաքից հետո։ Սովորողները նաև ծանոթացել էին ճամփորդության կանոներին և ճամփորդական պայուսակի պարունակության հետ։

Ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Ինչպես միշտ լուսանկարվեցինք և ճամփա ընկանք։ Ճանապարհին սովորողները տարբեր դիտարկումներ էին կատարում և անհամբեր էին։Ընթացքում հասցրեցին հաշվել ճանապարհի բոլոր այգիները։ Այգի ժամանելուն պես սովորողները միանգամից գործի անցան՝ նախ համտեսելով ախորժելի խնձորները, իսկ հետո՝ խնձորներ հավաքելուն։ Բերքահավաքի ընթացքում այգու շատ հյուրընկալ սեփականատերը ևս մեզ պատմեց այգու խնձորների տեսակների, ճիշտ հավաքելու, տեսակավորելու և սառնարանում պահպանելու մասին, ինչպես նաև սովորողներին ոգևորեցին էլ ավելի մեծ եռանդով բերքահավաք կատարելու։ Սովորողները այնքան խնձոր էին համտեսել, որ նույնիսկ չէին ուզում նախաճաշել։ Բավականին խնձոր հավաքելուց հետո կազմակերպեցինք խնձորախաղեր, երգեցինք և գովեցինք խնձորի տեսակները։ Մի փոքր հանգստանալուց հետո բերքահավաքը շարունակվեց։Սովորողները այնքան էին հավանել այդ ամբողջ ընթացքը, այգին, որ չէին ցանկանում այգուց դուրս գալ։Կարծում եմ, որ բոլորի համար շատ տպավորիչ և անմոռանալի օր ստացվեց։Սովորողների և իհարկե նաև մեր ոգևորությունն ու ուրախությունը տեսեք տեսանյութերում՝

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նախագծի ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր–նոյեմբեր

Նախագծի նպատակն է՝

  •  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
  • զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
  • խոհարարական հմտությունների զարգացում
  • դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան

Գործունեության ընթացք՝

Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կունենանք ճամփորդություններ որի ընթացքում կկատարենք բերքահավաք։ Բերքահավաքի արդյունքում հավաքած բերքով կպատրաստենք չիր, չամիչ,մուրաբա։ Նախագծի ընթացքում կիրականացնենք նաև Թթուդրիկիարիշտայի, սուջուխի ծեսերը։

Читать далее ««Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ»

Շարոցթաթխիկի ծես

Մասնակիցներ—Հյուսիային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Օրը՝ դեկտեմբերի 16

Խնդիրներ— բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում, խոհանոցային հմտությունների, մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը— «Ուսումնական մառան» նախագծի ընթացքում իրականացնել Սուջուխի ծես, որի ընթացքում սովորողները կծանոթանան և կպատրաստեն հին ավանդական քաղցրավենիքներից մեկիը՝ սուջուխ։ Պատրաստած սուջուծը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, կերպարներ, կխաղանք ներկայացումներ ։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն օջախի վրա եփված շփոթի մեջ։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան։

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Ուսումնական մառանը ցուցահանդես վաճառքում նախագծի շրջանակում համագործակցություն Արման Էնգիբարյանի հետ։

Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան

Օրը՝Դեկտեմբերի 12-20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան

Նպատակը՝

Պատրաստել փայտյա նվեր տուփեր, որը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։ Նվեր տուփերում կամբողջացնենք Ուսումնական մառան նախագծի ընթացքում ձեռք բերած չրերը, սուջուխը, մուրաբան, բուսական թեյերը, սովորողների պատրաստած տոնական քաղցրավենիքները։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծածի նկատմամբ պատասխանատվության զարգացում
  • ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու, ցուցադրելու հմտության ձեռքբերում

Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ներկայացնում է հեռավար սովորող Դավիթ Հովհաննիսյանը

Այլընտրանքային թթու ․ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Ներկայացնում է սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանի

Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Նունե Մովսիսյանը

«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

Օրը՝ նոյեմբերի 19

Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
  • Արշտայի խմորի պատրաստություն
  • Ծիսական պատրաստություն սովորողների հետ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։

Աշխատանքի ընթացքը՝

  1. ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)

3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով

4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)

5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով

Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր

Երգեր և պարերգեր

Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․3 դասարանի սովորողները Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում մասնակցեցին խնձորի բերքահավաքին։ Բերքահավաքի արդյունքում ձեռք բերած քաղցրահամ խնձորից այսօր պատրաստեցինք չիր։Ավելին՝ տեսանյութում: