Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա նախագծեր՝

Տերևաերևակայություն

Ինքնաքանդակ

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Ուսումնական մառան․ նախագիծ՝

«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես

Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Իրականացված նախագծերի արդյունքներ՝

Ամենաթթուն մեր ձեռքերով

Թթուդրիկի ծեսին ընդառաջ

Արիշտայի ծես

Աշուն օր․Ուսումնական ճամփորդություն

Գունեղ աշունը Ջրվեժի անտառապարկում

Ինքնքանդակ․Մաս 2-րդ

Սուջուխի ծես

Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Ուրբաթ-համերգ՝ «Հա ձձում, հա կարագ»

Ուրբաթ-համերգ՝ «Հա ձձում, հա կարագ»

Նոյեմբերի 26-ին Հյուսիսային դպրոցի համակարգմամբ տեղի ունեցավ «Հա ձձում, հա կարագ» ուրբաթ-համերգը:

Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ներկայացնում է հեռավար սովորող Դավիթ Հովհաննիսյանը

Այլընտրանքային թթու ․ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Ներկայացնում է սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանի

Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Նունե Մովսիսյանը

Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Նոյեմբերի 16-ին սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Արայի լեռ` Ծաղկեվանք:Մինչ ճամփորդությունը սովորողների հետ ծանոթացել էինք տեղանքի ավանդապատումներին:Սովորողները անհամբեր սպադում էին, թե երբ են տեղ հասնելու:Հասնելուն պես սկսեցին ուսումնասիրել լեռը, փորձեցին նմանեցնել Արա թագավորին, իսկ վանքը բարձրանալուն պես վանքի ներսում սկսեցին հավաքել լեռան ստորոտից թափվող ջրի կաթիլները:

Սովորողների նաև աշնանային ընթերցումներ կատարեցին և երգեցին Կոմիտասյան երգերը:

Սովորողների հետ նաև որոշեցինք քայլել անտառի միջով և մասուր հավաքել:Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում մասրենիները:Հավաքած մասուրը կփաթեթավորենք և կներկայացնենք ուսումնական մառան նախագծի շրջանակում:

«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ուսումնական ճամփորդություն

Ամսաթիվ՝ 23.11.2021թ.
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Դասարան՝ 3․3, 2.3, 2.1
Սովորողների թիվ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիաննա Ռոզիկյան, Մարի Միքայելյան,
Մեկնում՝ 09:30, Հյուսիսային դպրոց
Ժամանում՝
15.00 Հյուսիսային դպրոց
Երթուղի՝
Երևան- Ծաղկեվանք-Երևան
Հեռավորություն՝ 34,5կմ, 56 րոպե



Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»

  1.  Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Զանգու գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ/
  4.  Երկրորդ կանգառ՝ Շամիրամի ջրանցք
  5. Ընդմիջում
  6. Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  9. Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ


Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ

Ծաղկեվանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ հրապարակումներ անհատական բլոգներում

Միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

Ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Ավանդապատումներ
1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության:
2 Այդպիսի պատումների ժողովածու:


Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):



լեգենդ
1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Մտացածին պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:
3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Ծաղկեվանք
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում՝ սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի բլոգից

«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

Օրը՝ նոյեմբերի 19

Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
  • Արշտայի խմորի պատրաստություն
  • Ծիսական պատրաստություն սովորողների հետ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։

Աշխատանքի ընթացքը՝

  1. ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)

3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով

4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)

5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով

Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր

Երգեր և պարերգեր

Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել

Ուսումնական մառան․ նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 2․1 և 3․3դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ՝ հոկտեմբեր- նոյեմբեր

Նախագծի ղեկավարներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան

«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, չրերի, շարոցի պահպանման համար: Առաջին փուլում իրականացրել ենք բերքահավք, ստացված բերքից պատրաստել ենք չիր։ Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

1-ին Փուլ՝ «Ուսումնական մառան»․ աշնանային բերքահավաք

2-րդ փուլ՝ «Ուսումնական մառան»․ Խնձորի չրի պատրաստում

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» թթուդրիկի ծես

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» արիշտայի պատրաստում

4-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» շարոցի պատրաստում