Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:
Սովորողներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծած իրենց աշխատաքները հավաքում-ամբողջացնում-ներկայացնում են։
Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները բառուսուցման շրջանում Paint նկարչական ծրագրով ստեղծել են իրենց մեդիաայբբենարանները։
Հունիսի 13-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խմբով այցելեցինք Բյուրական ՝ իրականացնելու Համբարձման ծեսը։
Համբարձման ծեսը այն ծեսերից է, որ շատ բովանդակալից է և շատ ոգևորությամբ և ուրախությամբ են սովորողները մասնակցում են։Այս անգամ համագործակցեցինք նաև Բյուրականի մանկապարտեզներից մեկի հետ, ովքեր ևս շատ ուրախությամբ մասնակցեցին։
Օրը՝ մայիսի 27 Մեկնումը՝ 09:30՝ Հյուսիսի բակից Ժամանումը՝ 15:00 Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ, Բջնիի մանկապարտեզի ավագ խմբի սաներ
Ճամփորդության նախապատրաստականփուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:
Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Ծակ քար, կնախաճաշեն: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կնշենք «Համբարձման ծես»-ը, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Կճաշեն Մարի Մովսիսյանենց այգում, հեռադիտակով կուսումնասիրեն Բջնիի բերդը, որը այգուց շատ պարզ է երևում: Քայլարշավով կանցնեն Հրազդան գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, ազգային խաղեր կխաղան:
Անհրաժեշտպարագաներ՝
Ուսապարկ
Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
Բրդուճներ
Թաց և չոր անձեռոցիկներ
Ջուր-ջրաման-թերմոս
Արևապաշտպան գլխարկ
Հարմար հագուստ, կոշիկ
Բուժական արկղիկ
Յուղամատիտներ, թուղթ
Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Հեռադիտակ
Ճամփորդ սեբաստացին
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
կարգապահ է
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Նախագծի ամփոփում `
Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։