Սովորողները ամենամեծ ջերմությամբ պատմում են իրենց սիրելի մայրիկների մասին և ամենաանկեղծ բարեմաղթանքներն են հղում մայրիկներին։Շնորհավո՜ր սիրելի մայրիկներ․․․
Բնագիտության լաբորատորիայում, ավագ ընկերների, բնագիտության ուսուցչի՝ Անժելա Բլեյանիб օգնությամբ 1-1 դասարանի սովորողները իրենց ստեղծած ձեռագործ գիպսե ծաղկամանները զարդարեցին բույսերով։ Ուսումնական այսպիսի նախագիծը թույլ է տալիս սովորողներին ստեղծական արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը մայրերին եւ բնությանը։ Յուրաքանչյուր շիվը տնկելուց սովորողները բարձրաձայն իրենց բարեմաղթանքներն էին հղում մայրերին, ծաղկին՝ ինչպես օրհնանքներ…
Ուզում եմ, որ իմ բույսը երկար ապրի եւ որախացնի մայրիկին, ուզում եմ, որ իմ բույսը ամեն օր ապրի …եւ այլն
Այս գործունեությունը խթանում է կարեկցանքը, երախտագիտությունը և խնամքի կարեւորությունը, միաժամանակ ստեղծելով մնայուն հիշողություններ, որոնք պետք է փայփայեն, սեր փոխանցեն մայրերին։
Հ.Գ. հատուկ շնորհակալություն բնագիտության ուսուցչուհի՝ Անժելա Բլեյանին եւ ավագ սովորողներին, հոգատար, սիրալիր աշխատանքի համար։
«Ձոն» ստուգատեսի, «Մայրիկատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները քանդակի արվեստանոցում ստեղծեցին անհատական գիպսե թաղարներ։
Մայրության օրվա համար գիպսե ծաղկամանների ստեղծումը սովորողներին բովանդակալից հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ստեղծական ունակությունները, կարևորելու գարնան գեղեցկությունը և արժևորելու մայրության սերը: Գեղարվեստական արտահայտչամիջոցներով սովորողները սովորում են տոնել և փայփայել կանանց՝մայրերին, ովքեր կենսական դեր են խաղում իրենց կյանքում:
Հ.Գ. հատուկ շնորհակալություն քանդակի ուսուցիչ՝ Ալիս Գեւորգյանին հոգատար, սիրալիր աջակցության համար
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, դասավանդողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Ժամկետը` մարտ 3-7
Նպատակը՝ թաղարների պատրաստում ժանյակե կտորից և գիպսից, բույսի կտրոնների տնկում թաղարների մեջ: Սովորողները կսովորեն տանը, դպրոցում մշակել, ջրել, ուսումնասիրել, խնամել բույսերը: Եվ կարող են ուսումնասիրել օգտակար շատ բույսեր:<<Ձոն>> նախագծի ընթացքում կնվիրեն մայրիկներին։
Ընթացքը` կավով պատրաստում ենք թաղարները ,թաղարը լցնում ենք հողով, արմատակալած ծաղիկը տնկում ենք թաղարի մեջ:
Արդյունքը՝ բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում կներկայացվի <<Ձոն>> նախագծին
Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ
Նախագծի արդյունքը`
Բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում ներկայացվեցին ցուցահանդես վաճառքին: Համագործակցեցինք տեխնոլոգներ՝ Տաթև Աթոյանի և Ալիս Գևորգյանի հետ
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Ներկայացումը սովորողներին շատ էր դուր եկել և սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։