Պատրաստում ենք կավե կախազարդեր

Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում պատրաստում են կավե կախազարդեր, որոնք ցուցադրվելու են նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ցուցահանդես-վաճառքին։

Տեխնոլոգ՝ Ալիսա Գևորգյան

Փուլ 1-ին

Պատրաստում ենք կախազարդեր։

Փուլ 2-րդ

Ներկում ենք կախազարդերը, որպեսզի ընկեր Ալիսը վառարանում թրծի։

Աշխատակարգ 13.11.2023-17.11.2023

Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « Մուկն ու կատուն»

Ջաննի Ռոդարի «Մուկը, որ կատուներ էր ուտում»

Լեզվագործունեություն՝

Բառուսուցման փաթեթСкачать

Շաբաթվա բառերը՝ կատու, տուն

Ուրախ մաթեմատիկա- Թթվային խնդիրների կազմում և լուծում

Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)

Երկուշաբթի

08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում

09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ
10:10-10:55- Աթաբեկ Խնկոյան « Մուկն ու կատուն» ստեղծագործության ծանոթացում, զրույց-ամփոփում, Կ և Տ տառերով բառերի թվարկում, վանկատում և հեգում
11:00-11:45-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, զույգ և կենտ թվեր, առարկաների համեմատում/, հարևան թվեր, 1-ով ավել, 1-ով պակաս,թթվային խնդիրներ 10-ի սահմանում

11։20-11։45-Նախաճաշ
11:50-12:35- Տեխնոլոգիա/աշխատանք համակարգիչներով
13:10-13:35 -Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13:35 — Երկարօրյայի կազմակերպում

Читать далее «Աշխատակարգ 13.11.2023-17.11.2023»

ՀԱՐԹԱԿՈւՄ ԾՆՈՂՆ Է.ՄՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՏՊՈւՄ և ԳՈւնԱԶԱՐԴՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈԳՆՈՑՆԵՐԸ.

<<Սեբաստացու օրեր>> և <<Հարթակում>> ծնողն է նախագծերի շրջանակում հանդիպում ունեցանք մեր նարեի մայրիկի՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ, ով մեզ համար շատ գեղեցիկ գոգնոցներ էր կարել և երկրորդ փուլում սովորողների հետ պետք է դրանք գունազարդ էինք՝ օգտագործելով մրգերով գույները արտատպելու տեխնիկան։Արուսյակը շատ մեծ սիրով և համբերատարությամբ աշխատեց մեր փոքրիկների հետ։Ընթացքը շատ հետաքրքիր էր սովորողների համար, երբ տեսնում էին , թե ինչպես է միրգը արտատպվում գոգնոցի վրա, ոգևորությունն աննկարագրելի էր։Աշխատանքները ստացվեցին շատ ինքնատիպ և ձեռագործ։

Շատ շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար։

«Լավաշթխիկի ծես»․ուսումնական նախագիծ

Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Ամեն սովորույթ չէ, որ կարելի է ծես անվանել: Այժմ ներկայացնենք, թե լավաշ թխելու սովորույթը ինչու ենք անվանում ծես։Լավաշ թխելու արարողակարգը չի կորցրել և երբեք էլ չի կորցնի  իր առաջնային նշանակությունը: Դրա համար այն վեր է սովորույթից: Հայտնի է, որ հայ ժողովուրդը հացի նկատմամբ վերերկրային վերաբերմունք ունի. հացը սրբություն է: Ուրեմն հացի արարման սովորույթը պետք է վերածվի ծեսի: Այդ իսկ պատճառով մեր նախագծի անունը «Լավաշթխիկի ծես» է:

Սովորողների հետ մինչև լավաշթխիկի ծեսն իրականացնել է ծանոթացանք լավաշի պատմությանը, ավանդապատումներին, սովորեցինք երգերն ու բարեմաղթանքները։

Ծեսի օրը ուրախ տրամադրությամբ մեծով և փոքրով ճամփա ընկանք դեպի Ագարակ՝ լավաշ թխելու։Սովորողները անհամբեր էին։Մեզ օգնելու էին եկել մեր սիրելի մայրիկները։Ագարակ հասնելուն պես սկսեցինք խմորը հունցել՝ երգելով և խաղալով։Ընկեր Արմենուհին սկսեց ծեսը մայրիկների հետ։Սկսեցին խմորը գունդ անել, բատատին գցեցին ու թոնիրը դրեցին։Ընթացքը շատ-շատ հետաքրքիր էր սովորողների համար։Կեցցե՜ն մեր ընկեր Արմենուհին և մայրիկները, որ այդքան համեղ լավաշ թխեցին, համն ու բույրնժը աննկարագրելի էին։Պատրաստի լավաշները սովորողները համտեսեցին՝ պանրով, ձվով և կանաչիով։

Ընթացքը տեսանյութերով՝

Տեսանյութը՝ Անի սուքիասյանի

Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին:

Օրը՝  նոյեմբերի 6

ժամը-10.00-12.30

Վայրը՝ Ուսումնական Ագարակ

Ծեսի մասնակիցներ ՝ Հյուսիսային դպրոցի 1-1, 1-2 դասարանի սովորողներ,ծնողներ

Պատասախանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Արմենուհի Սոկրատունի

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

Читать далее «Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ»

Աշխատակարգ 06.11.2023-10.11.2023

Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « Ճպուռն ու մրջյունը»

Հովհաննես Թումանյան «Երկինքը փուլ է գալիս »

Լեզվագործունեություն՝

Բառուսուցման փաթեթСкачать

Շաբաթվա բառը՝ լուսին

Ուրախ մաթեմատիկա- Շաբաթվա թվերը՝ 9 և 10

Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)

Читать далее «Աշխատակարգ 06.11.2023-10.11.2023»

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Նոյեմբերի 3-ին Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները ուղևորվեցին «Ջրվեժ» անտառապարկ, որտեղ կատարեցին աշնանային դիտարկումներ, քայլք-զբոսանք։Նաև իրականացնրեցին տեխնոլոգիական աշխատանք՝ աշնանային չորացած տերևներով, որից հետո՝ կավճանկարչություն և Կոմիտասյան կատարումներ։

Տեխնոլոգիական աշխատանք տերևներով

Ներկայացնում է Կարապետյան Գագիկը

Աշնանային դիտարկումներ

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան