Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական և անհատական բլոգում։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամանակահատվածը՝ Դեկտեմբեր
Նպատակ
Պատրաստվել ամենասիրելի տոնին` Ամանորին
Ստեղծել տոնական, ուրախ և ստեղծագործ միջավայր, որի միջոցով սովորողները զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, թիմային աշխատանքը, հաղորդակցումը միմյանց հետ
Խնդիրներ
Խթանել ստեղծագործական մտածողությունը և երևակայությունը։
Մեդիահմտությունների զարգացումը
Զարգացնել համագործակցային և ընկերական փոխհարաբերությունները։
Ստեղծել հետաքրքիր, խաղային առաջադրանքներ՝ ուսումնական տարրերով։
Բարձրացնել սովորողների ոգևորությունը և տոնական տրամադրությունը։
Ընթացքը
Սովորողների հետ միասին մտածում ենք մեր դասարական օրացույցի առաջադրանքները , քննարկում, ընտրում ամենահետաքրքիրները:Տոնական առաջադրանքները գրում ենք թղթիկների վրա, համարակալում և յուրաքանչյուր սովորող վերցնում է մեկ թերթիկ:Օրացույցի յուրաքանչյուր օր սովորողները իրականացնում են մեկ առաջադրանք:Առաջադրանքները և´ տարբեր թեմաներով են (Խոհանոցային, տեխնոլոգիական, ստեղծագործական, ընտանեկան և այլն), և´ իրականացվելու ինչպես դպրոցում, այնպես էլ` տանը:
Արդեն 5 տարի է, որ իմ և ընկեր Լիանայի դասարանները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում իրականացնում են նաև «Ուսումնական մառան» նախագիծը` ներառելով նաև համագործակցային, ընկերական գործունեությունը:
Այս տարի ևս բացառություն չէր, միասին որոշեցինք խնձորի չիր պատրաստել:Խնձորը ամենահամեղագույնն էր, քանի որ հավաքված էր Արատեսի խնձորենիներից:
Առաջին և երրորդ դասարանների սովորողների հետ սկզբում խնձորը լվացինք, միասին դուրս բերեցինք և սկսեցինք թվարկել խնձորի օգտակար հատկանիշները, այնուհետև անցանք գործի` սկսեցինք կտրատել ու շարել խնձորները, ինչպես նաև մի լավ համտեսել:Իհարկե չմոռացանք խնձորին մի լավ գովել:
Համագործակցությունը ինչպես միշտ ստացված էր, ընթացքը շատ ոգևորիչ, համով և հոտով:Արդյունքը սպասեք Հարիսայի ծեսին` ցուցահանդեսի ընթացքում: