Կրթական շքերթի շաբաթվա ընթացքում իրականացված գործունեության ձևերը համառոտ մեկ տեսանյութում։
Автор: Սրբուհի Ներսիսյան
Բզզան օր․Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
Այսօր կրթական շքերթին նախապատրաստվելու շաբաթվա հերթական հետաքրքիր օրն է։Սովորողները դառնալու են մեղուներ և ունենան բզզան օր։
Ձմերուկով էստաֆետային խաղեր, ձմերուկգլորոցի, ձմերուկուտոցի
Հյուսիսային դպրոցում այսօր ձմերուկի օր էր։Առավոտյան սովորողներին ներկայացրեցի, թե ինչ օր ենք ունենալու, և այդ պահից սկսած անհամբեր սպասում էին ձմերուկներին։
Անցկացրեցինք ձմերուկով էստաֆետային խաղեր, մի լավ գլորեցինք և վերջում իհարկե համտեսեցինք ։Սովորողների ոգևորությունն անսահման էր։Պարզվեց, որ գրեթե բոլորը շատ են սիրում ձմերուկ։
Ավելին տեսանյութերում՝
Ուրախ չլմփոցներ
Պատրաստվում ենք կրթական շքերթին, և այդ առթիվ նաև լողավազանն ենք օգտագործում երգելու համար։Արդյունքում ստացվում է ուրախ չլմփոցներ։
Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի
Երաժշտության մասնագետ՝ Արմենուհի Սոկրատունի
Ջա՜ն, լողում ենք
Տոնական օրը ամփոփեցինք լողով։Սովորողների ոգևորվածությունը ինչպես միշտ աննկարագրելի է։
Ավելին տեսանյութում՝
Նվեր օր․«Լվացքատոն» ցուցահանդես- համերգ
Սեպտեմբերի չորսին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Լվացքատոն» ցուցահանդես- համերգը՝ որին մասնակցեցին նաև առաջին դասարանի սովորողները։Օրը լցված էր գունեղ էմոցիաներով, ժպիտներով ու գեղեցիկ երաժշտությամբ։
Ավելին տեսանյութում՝
Նվեր օր․Առավոտյան ընդհանուր պարապմունք
Օրվա մեկնարկը ինչպես միշտ սկսում ենք ընդհանուր պարապմունքով՝ ծափերով, մարզվելով, երգելով, պարելով։Ավելին տեսանյութում՝
Օգոստոս ամսվա գործունեության հաշվետվություն
Օգոստոս ամսվա աշխատակարգը՝ այստե՛ղ։
Օգոստոս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներ.
Հ․Թումանյան․Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։
― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
Читать далее «Հ․Թումանյան․Ճամփորդները»Բարև, ես եմ ․ ուսումնական նախագիծ
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Ներկայացնում է Շահբազյան Ալեքսան
Ներկայացնում է Եղիազարյան Յանան
Ներկայացնում է Մխեյան Ռոմանը