Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ համակարգչային ծրագրերն են՝
MS Word (տեքստային խմբագիր)
MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)
MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
Paint (նկարչական խմբագիր)
Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
Windows Movie Maker (վիդեո խմբագիր)
Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:
Սովորողի թվային գործիքին (նոթբուք, նեթբուք) ներկայացվող նվազագույն պահանջներ՝
Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։ Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։
Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։
Այսօր վեց տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։Մասնակից ճամբարականները նախորդ օրը արդեն հասցրել էին լավ ընկերանալ հարազատանալ։Այդպիսին է սեբաստացիական միջավայրը, այդպիսին են սեբաստացիները։Օրը սկսեցինք՝ ամփոփելով նախորդ օրվա տպավորությունները։ Ճամբարականները պատմում էին իրենց տպավորությունների մասին։Ամենաոգևորիչը լողն էր, որը շատ էր դուր եկել ճամբարականներին և անհամբեր սպասում էին, թե երբ են կրկին լողավազան մտնելու։Բոլորը շատ ոգևորված էին և անհամբեր սպասում էին արդեն այս օրվա անելիքներին։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։ Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։Օրը սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականներըը ծանոթացան միմյանց հետ։Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով՝ «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերը առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։
Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։
Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։Օրվա տպավորություններն ու մանրամասները տեսանյութերում՝
Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Ժամանակահատված. հունիսի 19-21, ժամը 10:00-12:00
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Սուսան Պետրոսյան
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
Նախագիծ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Աշխատակարգ․
Հունիսի 19, երկուշաբթի
Սովորողների դիմավորում, բարևախաղ
Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/
VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշվածհարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝
սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու: