Մաթեմատիկայի դասավանդումն առանց գրատախտակի

Մաթեմատիկան կարելի է արդյունավետ կազմակերպել նաև առանց գրատախտակի, եթե ճիշտ են ընտրված մեթոդներն ու աշխատանքային ձևերը։ Մենք մշտապես օգտագործում ենք մեր միջավայրը, շրջապատող իրերը, գույքը և այլն մաթեմատիկական գործողությունները կատարելու համար, դրանց միջոցով ավելի պատկերավոր են դառնում խնդիրներն ու առաջադրանքները:
Հիմնականում դասը սկսում ենք բանավոր համրանքով:Նախապես սովորողները բլոգից ներբեռնում են աշխատանքային ֆայլերը, որոնք միասին քննարկում ենք, բանավոր կատարում , նաև նմանատիպ օրինակներ մտածում:Անհասկանալի հարցերի դեպքում համակարգիչը միացնում եմ հեռուստացույցին, ինչն ավելի պատկերավոր է դարձնում քննարկումը:Սովորողները միասնական ակտիվ քննարկում են սկսում և սիրում են նմանատիպ օրինակներ էլ իրենք առաջարկեն:
Շատ հաճախ ենք կիրառում նաև Paint նկարչական ծրագիրը՝ խնդիրները նկարելով լուծելու համար:Ընդհանրապես նկարելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակներից է, քանի որ ամեն բան ավելի պատկերավոր է դառնում սովորողի համար և շատ արագ կողմնորոշվում են:Դասի ավարտն ամփոփում ենք խաղերով, համրանքով, շատ հաճախ սովորողների կողմից կազմած և առաջարկած խնդիրներով, որոնք տվյալ ամսվա նախագծերի շուրջ են կազմվում:

Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

Բանավոր մաթեմատիկայի աշխատանքը կազմակերպում ենք տարբեր միջավայրերում՝ թե դասարանում, թե դպրոցի շրջակայքում։ Միջավայրի փոփոխությունը ևս հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ, քանի որ փոխվում են նաև գործունեության գործիքները։Բացօթյա միջավայրում մաթեմատիկան դառնում է ավելի կենդանի։Սիրում ենք ոտնաչափերով հաշվել, ծառերի, ծաղիկների հետ կապված խնդիրներ լուծել, քարերով հավես հաշվարկներ անել և խնդիրներ հորինել։Այդպես նաև նոր խաղեր ենք ստեղծել․օրինակ՝ դոմինո, X և Y և այլն։

Բանավոր մաթեմատիկայի ժամերին աշխատանքը կազմակերպում ենք տարբեր մեթոդներով`

1.Բանավոր համրանք

2.Արագ հարց ու պատասխան
3.Համեմատություններ, օրինաչափություններ
4.Մաթեմատիկական խաղեր և´ օնլայն, և´ մեր կողմից մտածված և ստեղծված խաղերի օգնությամբ
5.Ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբերի խնդիրների և այլ տրամաբանական խնդիրների քննարկում, խաղի միջոցով կամ paint ծրագրով ներկայացում:
6.Ռեբուսներ, լաբիրինթոսներ, լուցկիներով խնդիրներ և այլն

Читать далее «Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը»

Բացօթյա մաթեմատիկա

Օգտվելով եղանակային պայմաններից մենք հաճախ ենք օգտվում Հյուսիսայկին դպրոցի բացօթյա պարտեզիցէ այն վերածելով կրթական պարտեզի։Այս անգամ մաթեմատիկայի պարապմունքը կազմակերպեցինք ներքին բակում։

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

«Մաթեմատիկա բանավոր»  դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:

Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:

Դասընթացի խնդիրներն են՝

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները:

Ուսումնական միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ,տեխնոպարկ,  ընտանեկան միջավայր, առցանց հարթակներ)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ նեթբուք կամ նոթբուք, ժամացույց, կշեռք, մետր, կառուցողական (ինքնաշեն) խաղեր, սեղանի խաղեր ու խաղալիքներ, այլ:

Դասընթացի կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։  Դասընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաները

  • Մաթեմատիկան մեր շուրջը. Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:
  • Մաթեմատիկական նշանների առաջացումը
  • Թվերի և թվանշանների աշխարհում
  • Մաթեմատիկական ֆոկուսներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Օրինաչափություններ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Խաչբառեր
  • Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  • Առաջադրանք –թակարդներ, կատակ –խնդիրներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Խնդիրներ վերալցման վերաբերյալ
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Խնդիրներ շարժման վերաբերյալ
  • Կոմբինատորական  առաջադրանքներ
  • Կախարդական շրջան
  • Մոգական  քառակուսիներ
  • Կառուցողական առաջադրանքներ
  • Թանգրամներ
  • Ճապոնական սուդուկոներ
Читать далее «Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի»

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես.Միջդպրոցական հանդիպում

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:

Տեսանյութը` Աշխեն Թադևոսյանի

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես․ Միջդպրոցական հանդիպում

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 7-31-ը:

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանի ջոկատներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Օրը՝ Հունվարի 30

Ժամը՝ 10։30-11։15

Նպատակը՝

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:

Կազմակերպում

Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում հանդիպելու ենք Հյուսիսային դպրոցի 21, 2․2, 2․3 ջոկատների և Արևմտյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 ջոկատների ճամբարականները։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնելու է իր պատրաստած ինքաշեն խաղը։

Ամփոփում

Լուսաբանումները կհրապարակվեն բլոգներում, ենթակայքերում:

Բանավոր մաթեմատիկայի 2․1, 2․2, 2․3 դասարանների ջոկատների միջդասարանական հանդիպում

Ձմեռային ճամբար
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Ձմեռային ճամբարի 1-ին շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանների ճամբարականները ստեղծել էին ինքնաշեն խաղեր։ 2-րդ շաբաթում տեղի ունեցավ միջդասարանական հանդիպում ճամբարականների միջև։ Յուրաքանչյուր ճամաբարական ներկայացրեց իր ստեղծած խաղը, այնուհետև բաժանվեցին խմբերի և սկսեցին խաղալ։ Հետաքրքիր և ուրախ հանդիպում էր։

Մանրամասները՝ տեսանյությում

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես. Ինքնաշեն խաղ` X և 0

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ճամաբարականները պատրաստում են ինքնաշեն խաղ՝ դոմինո։

Ընթացք, նյութեր`

  • Խաղերի պատմության ուսումնասիրում։
  • Ծանոթացում խաղի կանոններին։
  • Գունային լուծումներ։
  • Խաղերը ստեղծում ենք՝ օգտագործելով դպրոցի բակի խճաքարերը։

Նպատակը և խնդիրները`

•ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
•տեսողական-պատկերային մտածողության զարգացում
•տեխնոլոգիական հմտությունների գործածում
•Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում

Արդյունքում՝
Խաղը կխաղանք Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում կայանլիք միջդասարանաական և միջդպրոցական հանդիպումների ընթացքում։

Ամփոփում`

1-ին շաբաթ․ 1-ին փուլ

Տեղեկություններ հավաքեցինք «X և O» խաղի մասին, վերհիշեցինք խաղի կանոնները։ Հավաքագրած տեղեկեկությունները կներկայացվեն ռադիոնյութով։

Գործնական աշխատանք՝

Դպրոցի բակից հավաքեցինք համպատասխան տեսքով խճաքարեր, լվացինք քարերը, գունավորեցինք և երկրորդ փուլում արդեն նկարեցինք խաղի համար անհրաժեշտ սիմվոլները։

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 7-31-ը:

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:
Читать далее «Բանավոր մաթեմատիկայի ստուգատես»

Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն
1-3-րդ դասարաններ
2023-2024 ուսումնական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

  • Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

«Մաթեմատիկա բանավոր»  դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:

Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:

Читать далее «Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա»