Սովորողների հետ ծանոթացանք երկրաչափական մարմիների տեսակների հետ, նկարեցինք, դասարանում առանձնացրեցինք բոլոր երկրաչափական պատկերները, այնուհետև գունավոր թղթերից կտրատեցինք դրանք՝ ամրապնդելով ոչ միայն երկրաչափական պատկերների իմացությունը, այլև զարգացնելով տեխնոլոգիական հմտությունները՝ մկրատով, թղթով և սոսինձով աշխատելու հմտությունները։
Рубрика: Բանավոր մաթեմատիկա
Հորինում ենք ամառային խնդիրներ
Սովորողները ամառային ճամբարի ընթացքում հորինեցին ամառային խնդիրներ՝ օգտագործելով իրենց մաթեմատիկական կարողությունները:Խնդիրները կհրապարակենք առանձին հղումով:
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:








