Рубрика: Ուսումնական ճամփորդություն «Էդիտ Պրինտ» հրատարակչություն
«Մեր օրը Էդիթ Պրինտում» պատմում են սովորողները

Սովորողների հետ այցելեցինք <<Էդիթ Պրինտ>> հրատարակչություն, որպեսզի տեսնենք, թե ինչպես են ստեղծվում գրքերը։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ շրջեցին հրատարակչությունում, լսեցին այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում էին գրքի արարմանը, իրենց աչքերով տեսան գրքի ստեղծման բոլոր փուլերը՝ գույնի ընտրություինից մինչև գրքի կազմի սոսնձելը, կարելը։Այս ամենի և իրենց տպավորությունների մասին սովորողները ներկայացրել են անհատական բլոգներում։
Ուսումնական ճամփորդություն «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Վայրը՝ Էդիտ Պրինտ
Հասցե՝ Ք. Երևան,Դավիթ Մալյան 43
Օր՝ հոկտեմբերի 15
ժամը՝ 10։00 — 12։30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սիրանույշ Պետրոսյան
Նպատակը`
Շրջայց «Էդիտպրինտ» հրատարակչությունում, ծանոթացում գրքերի ստեղծմանը (ինչպե՞ս են տպվում, ստեղծվում գրքերը)։
«Աշխարհի մեծագույն մանկագիրը» կրթական ծրագրի մասնակցություն։
Խնդիրները՝
- Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
- Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
- Հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում.
- Տեղեկություններ հաղորդել տպագրության գյուտի, գրքերի ստեղծման պատմության մասին.
Ուսումնական ճամփորդություն․ Էդիթ Պրինտ հրատարակչություն

Այսօր 3.1 դասարանը ուղևորվեց դեպի Էդիթ պրինտ հրատարակչություն `տեսնելու,թե ինչ ճանապարհ է անցնում թուղթը մինչև գիրք դառնալը։ Սովորողները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ նայում էին, հարցեր տալիս, թե որ գործողությունից հետո,ի՞նչ տեսք է ունենում գիրքը և անհամբեր սպասում վերջնական արդյունքին։ Նրանք ամենից շատ հավանեցին գրքի ավելորդ մասերի հեռացման գործընթացը։ Դրական լիցքերով, ուրախ տրամադրությամբ վերադարձան դպրոց` անցկացնելով անմոռանալի օր։ Ավելին կարող եք տեսնել տեսանյությում։
Ուսումնական ճամփորդություն «Էդիտ Պրինտ» հրատարակչություն
Վայրը՝ Էդիտ Պրինտ
Հասցե՝ Ք. Երևան,Դավիթ Մալյան 43
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սիրանույշ Պետրոսյան
Նպատակը`
Շրջայց «Էդիտպրինտ» հրատարակչությունում, ծանոթացում գրքերի ստեղծմանը (ինչպե՞ս են տպվում, ստեղծվում գրքերը)։
«Աշխարհի մեծագույն մանկագիրը» կրթական ծրագրի մասնակցություն։
Խնդիրները՝
- Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
- Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
- Հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում.
- Տեղեկություններ հաղորդել տպագրության գյուտի, գրքերի ստեղծման պատմության մասին.
Նկարագրություն՝
Այս ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրվում է որևէ նշանավոր մանկագրի՝ հայ կամ արտասահմանյան: Օրինակ՝ ընթերցվում կամ պատմվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները, հիշատակվում նրա ստեղծած ուսոցողական խաղերը՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը» և այլն: Պատմվում է գրողի մանկության մասին, մի խոսքով՝ ներկայացվում այն ամենը, ինչն առնչություն ունի երեխաների աշխարհի հետ և կարող է նպաստել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությանը, մղել ծնողասիրության, ընկերասիրության և այդ կեպ նաև՝ հայրենիքի հանդեպ սիրո: Երեխաներին նաև հանձնարարվում է ինքնուրույն նկարել տվյալ հերոսին կամ գունավորել պատկերը, ներկել տիկնիկ-հերոսին կամ այլ առարկա, թղթով գեղեցիկ իրեր պատրաստել և այլն, և այլն:
Ծրագրում՝
- Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով:
Անփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում:
Երթուղի՝
Վարորդ՝ Արմեն Օդաբաշյան
Հեռ.՝ 077 10 45 10
Մեքենայի համարանիշ՝ 60 OC 077
Նախահաշիվ
Ծրագրի արժեքը՝ 25000 դրամ
Ճանապարհածախս՝ 500-ական դրամ
Մասնակիցներ՝
- Աբտոյան Գայանե
- Կոստանդյան Սամսոն
- Բադալյան Սոֆա
- Աբրահամյան Տրդատ
- Տեր- Ստեփանյան Արեն
- Բադալյան Սյունե
- Կարապետյան Էվա
- Գևորգյան Սուրեն
- Մովսիսյան Նունե
- Դավեյան Վլադիմիր
- Պետրոսյան Արմեն
- Պողոսյան Մարիա
- Վարդապետյան Վան
- Պետրոսյան Արիանա
- Աղաջանյան Անի
- Մնացականյան Արեգ
- Սնջոյան Դավիթ
- Մարգարյան Էրիկա
- Գրիգորյան Հեսու
- Ղարիբյան Լևոն
- Սարգսյան Անահիտ
- Մակարյան Դավիթ
- Պարսամյան Էմիլի