Ազգագրական փառատոն․Paint ծրագրով նկարում ենք հայկական տարազներ

Ճամբարականները Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացան ազգային զարդանախշերին և հայկական տարբեր տարածաշրջանների տարազներին։Հայկական տարազների թեման շատ հետաքրքիր էր ճամբարականներին։Զրույց-քնննարկումից հետո paint ծրագրով նկարեցին հայկական տարազներ։

Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։

Ընթացքը ստորև՝

Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։

Ընթացքը դիտեք տեսանյութով՝

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։

Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք հայկական ազգային ուտեստներին, հագուստին, զարդանախշերին։Սովորողներին հետաքրքիր էր մեր ազգային զարդանախշերը։Գունավոր թղթերից պատրաստեցինք բաժակներ և վրան նկարեցինք հայկական զարդանախշեր։

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Ուսումնական հունվար 2024

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Կավե դիջի գործիքներ` հայկական զարդանախշերով

Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։

Դդմանանկարչություն․Հայկական զարդանախշեր

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողները ծանոթացան հայկական զարդանախշերին և այդ նախշերով պատկերազարդեցին դդումները։

ԴԴմանախշեր

<<Ազգագրական փառատոնի>> և <<ԴԴմածես >> նախագծի շրջանակում սովորողների հետ ծանոթացանք հայկական զարդանախշերին և Paint ծրագրով նկարեցինք դդումներ՝ հայկական զարդանախշերով։

Հայկական զարդանախշեր

Նախագիծը Ալիս Գևորգյանի բլոգից

Ճամբարի ընթացքում իրականացվող նախագծեր՝

Ազգագրության փառատոնի շրջանակում`

Մասնակիցներ՝ Տարատարիք ճամբարականներ

Միջավայր

Հյուսիսային դպրոցի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց Artասահման, բակ։

Բովանդակություն

Ճամբարականների հետ Ազգագրական ձմեռային փառատոն 2022 թ-ին ընդառաջ կծանոթանանք հայկական զարդանախշերին։

Ուսումնասիրելուց հետո կավի միջոցով կներկայացնել ազգայինը։ Պատրաստելով կախազարդեր, կիրառական իրեր, հարթաքանդակներ ազգային էլեմենտներով

Նպատակ

Մասնակցություն Ազգագրական ձմեռային փառատոն 2022 թ-ին

Վերջնարդյունք

Ամբողջ գործընթացը կներկայացվի  էլեկտրոնային հարթակում։