«Ձմեռային ազգագրական փառատոն 2025»ի շրջանակներում Հյուսիսային դպրոցի «Ուժեղներ» ջոկատն ուսումնասիրեց հայկական զարդանախշերն ու գորգը, այնուհետև Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեց։ Համագործակցեցինք Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի հետ։
Рубрика: Ազգագրական փառատոն
Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող ․Սովորում ենք ազգագրական պարեր
Ազգագրական փառատոնի շրջանակում Ընկեր Հասմիկի և մաթեմատիկների ջոկատի հետ 2.1 դասարանի ճամբարականները ծանոթացան և սովորեցին երկու նոր ազգագրական պարերի՝ <<Լորկե>> և <<Շորոր>> պարերին։Ինչպես նաև ծանոթացանք մի շատ հետաքրքիր ազգային խաղի։
Ազգագրական փառատոն․Հայկական գորգեր
















Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացանք հայկական զարդանախշերին, հայկական գորգերի պատմությանը, տեսակներին, համացանցից տեղեկություն հավաքեցինք հայկական գորգերի մասին, զրույց-քննարկում ունեցանք գորգերի մասին և paint ծրագրով նկարեցինք հայկական գորգեր։
Ազգագրական փառատոն․Paint ծրագրով նկարում ենք հայկական տարազներ















Ճամբարականները Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացան ազգային զարդանախշերին և հայկական տարբեր տարածաշրջանների տարազներին։Հայկական տարազների թեման շատ հետաքրքիր էր ճամբարականներին։Զրույց-քնննարկումից հետո paint ծրագրով նկարեցին հայկական տարազներ։
Ազգագրական փառատոն 2024.Ազգային խոհանոցի ներկայացումը ընտանիքներում
Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք նաև մեր ազգային ուտեստներին։Խոսեցինք ազգային խոհանոցի և յուրաքանչյուր սովորողի սիրելի ազգային ուտեստի մասին։Միասնական որոշեցինք ազգային խոհանոցը տեղափոխել ընտանիք։Իմ սիրելի սեբաստացի ընտանիքները շատ մեծ սիրով և ոգևորությամբ պատրաստում և ներկայացնում են մեր ազգային ուտեստները։
Ներկայացնում են Շահբազյան Ալեքսան և մայրիկը
Ներկայացնում են Դանիելյան Եվան և մայրիկը
Ներկայացնում են Ռոման Մխեյանն ու մայրիկը
Ներկայացնում են Ներսիսյան Տիգրանը և մայրիկը
Ներկայացնում են Հակոբյան Արսենն ու մայրիկը
Ներկայացնում են Մանուկյան Ադամն ու մայրիկը
Ներկայացնում են Գևորգյան Էլինան և մայրիկը
Ներկայացնում են Սաղոյան Սոֆին և տատիկը
Ներկայացնում են Սաղոյան Մարին և տատիկը և հայրիկը
Ներկսայացնում են Թովմասյան Կլարան և տատիկը
Ներկայացնում են Իսպիրյան Անգելինան և մայրիկը
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը և պապիկը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
«Ազգագրության փառատոն 2024»-ի ամփոփում

«Ազգագրության փառատոն 2024»-ի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները՝
Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով
Ազգագրական փառատոն 2024․Ազգային խաղեր՝ ընկուզախաղեր, Երկար Հեվհաննես Պատանես
Տիկնիկագործություն․Խրձիկ տիկնիկներ
Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով․Փուլ առաջին
Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով․Փուլ երկրորդ
Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր
Ազգագրության փառատոն և Դդմածես 2024․Ղափամայի ծես
Ազգագրական փառատոն.ՄԱՆԻ՜Ր, ՄԱՆԻ՜Ր,Ի՜Մ ՃԱԽԱՐԱԿ
Ազգագրական փառատոն 2024.Ազգային խոհանոցի ներկայացումը ընտանիքներում
Դդմածես 2024.Դդմանկարչություն
Դդմածես նախագծի ընթացքում սովորողների հետ որոշեցինք սովորական դդումներին դարձնել կերպարներ, այդպիսով սկսեցինք նկարել դդումների վրա։Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր դդմային կերպարներ։
Ազգագրական փառատոն 2024.ԳՅՈՎԸՆԴ ազգային պարի ուսուցումը
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային պարերին, սովորեցինք մի քանի պար՝ « Թաշկինակներով պար», «Օր պար, ճոր պար» և ավագ դպրոցի սովորողների հետ սովորեցինք « Գյովընդ» ազգային պարին։ Սովորողները հատված-հատված պարը ցույց տվեցին, փորձեցին այդպես պարել և հանդիպման վերջում ամբողջական պարը ներկայացրեցին։Կեցցե՜ն բոլորը։
Ազգագրական փառատոն 2024. Խաղում ենք ազգային խաղեր` Աղջիկ փախցնոցի
Դեռևս հին ժամանակներից մարդիկ կազմակերպել են բազմազան խաղեր, որոնց միջոցով իրենց երեխաներին են փոխանցել որոշակի հմտություններ ու գիտելիք՝ դարձնելով դրանք ազգային նկարագրի մի մաս։ Խաղերը կազմակերպվել են ինչպես միայն աղջիկների կամ տղաների, այնպես էլ համատեղ խաղալու համար։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային խաղերից մի քանիսին և խաղացինք դրանք մեծ սիրով և ոգևորությամբ։Այս անգամ որոշեցինք խաղալ Աղջիկ փախցնոցի խաղը, որը սովորողների կողմից ամենասիրելիներից է։
Ազգագրական փառատոն.ՄԱՆԻ՜Ր, ՄԱՆԻ՜Ր,Ի՜Մ ՃԱԽԱՐԱԿ







«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում «Մանի՜ր,մանի՜ր ի՜մ ճախարակ» նախագծով աշխատեցինք ընկեր Արմենուհու հետ, ծանոթացանք ազգային աշխատանքային երգերին, ազգային աշխատանքային գործիքներին՝ իլիկին և ճախրակին։Սովորողների հետ այցելեցինք ընկեր Հասմիկի մոտ, ծանոթացանք այդ գործիքներին, դրանց աշխատելու ձևին և սովորողները իրենց ձեռքով ճախրակի և իլիկի միջոցով բրդից թել ստացան։Շատ ոգևորիչ և կարևոր օր էր սովորողների համար։
Ընթացքը տեսանյութով՝