Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։

Ընթացքը ստորև՝

Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։

Ընթացքը դիտեք տեսանյութով՝

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։

Տիկնիկագործություն․Խրձիկ տիկնիկներ

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում «Տիկնագործություն» նախագծով հանդիպեցինք կրկին 2.3 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ընկերները կրտսեր ճամբարականներին սովորեցրեցին պատրաստել խրձիկ տիկնիկներ։Մինչ հանդիպումը սովորողների հետ խոսել էինք ազգային տիկնիկների մասին և պատրաստել էինք անհրաժեշտ պարագաները։

2.3 ջոկատը արդեն պատրաստել էր խրձիկ տիկնիկներ և բավականին հմտացել էին այդ գործում։Նրանք մեծ սիրով բացատրում և ցույց էին տալիս կրտսեր ընկերներին, թե ինչպես պետք է աշխատեն։Ինչպես միշտ մեր համագործակցությունը հիանալի ստացվեց։Շնորհակալություն ընկեր Լիաննային և ընկերներին։

Ընթացքը ստորև՝

Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք հայկական ազգային ուտեստներին, հագուստին, զարդանախշերին։Սովորողներին հետաքրքիր էր մեր ազգային զարդանախշերը։Գունավոր թղթերից պատրաստեցինք բաժակներ և վրան նկարեցինք հայկական զարդանախշեր։

Ազգագրության փառատոն 2024

Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ջոկատ՝ «Էլֆեր», ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ հունվար 8-30, 2024թ

Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ

Читать далее «Ազգագրության փառատոն 2024»

Սովորող-սովորեցնող՝ ազգային խաղեր

Ձմեռային Ազգագրության փառատոնային ուղղություններից մեկը ազգային տիկնիկներ, տիկնիկագործությունն է։

Նախագծի ժամանակահատվածը՝ հունվար ամիս

Մասնակիցներ՝ 2․3 , 1․1, 1․2 դասարանի ճամբարականներ

Նպատակը և խնդիրներ՝

  • սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին
  • ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում 
  • սաներին մասնակից դարձնել ազգային, խմբակային խաղերին
  • մոռացված խաղերի վերհանում
  • խաղը դարձնել սովորողի  բնական գործունեության մաս

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Երկար Հովհաննես պատանես
  • Զորի,զորի
  • Տզզ

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Ուսումնական հունվար 2024

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Ազգագրական փառատոն.ազգային խաղեր և պարեր

Ազգարական փառատոնի ընթացքում ևս մեկ անգամ հանդիպեցինք Տեխնոլոգների ջոկատի և ընկեր Հասմիկի հետ։Այս անգամ ևս խաղացինք ազգային խաղեր։Ընկեր Հասմիկը ներկայացրեց մի քանի ազգային պար և դրանց նշանակությունը մեր պատմությոան մեջ։Շնորհակալություն ընկեր Հասմիկին։

Ավելին տեսանյութերում՝

Կավե դիջի գործիքներ` հայկական զարդանախշերով

Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։