«Ազգագրության փառատոն 2024»-ի ամփոփում

«Ազգագրության փառատոն 2024»

«Ազգագրության փառատոն 2024»-ի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները՝

Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոն 2024․Ազգային խաղեր՝ ընկուզախաղեր, Երկար Հեվհաննես Պատանես

Տիկնիկագործություն․Խրձիկ տիկնիկներ

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով․Փուլ առաջին

Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով․Փուլ երկրորդ

Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր

Ազգագրության փառատոն և Դդմածես 2024․Ղափամայի ծես

Ազգագրական փառատոն.ՄԱՆԻ՜Ր, ՄԱՆԻ՜Ր,Ի՜Մ ՃԱԽԱՐԱԿ

Ազգագրական փառատոն 2024.Ազգային խոհանոցի ներկայացումը ընտանիքներում

Դդմածես 2024.Դդմանկարչություն

Դդմածես նախագծի ընթացքում սովորողների հետ որոշեցինք սովորական դդումներին դարձնել կերպարներ, այդպիսով սկսեցինք նկարել դդումների վրա։Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր դդմային կերպարներ։

Ազգագրական փառատոն 2024.ԳՅՈՎԸՆԴ ազգային պարի ուսուցումը

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային պարերին, սովորեցինք մի քանի պար՝ « Թաշկինակներով պար», «Օր պար, ճոր պար» և ավագ դպրոցի սովորողների հետ սովորեցինք « Գյովընդ» ազգային պարին։ Սովորողները հատված-հատված պարը ցույց տվեցին, փորձեցին այդպես պարել և հանդիպման վերջում ամբողջական պարը ներկայացրեցին։Կեցցե՜ն բոլորը։

Ազգագրական փառատոն 2024. Խաղում ենք ազգային խաղեր` Աղջիկ փախցնոցի

Դեռևս հին ժամանակներից մարդիկ կազմակերպել են բազմազան խաղեր, որոնց միջոցով իրենց երեխաներին են փոխանցել որոշակի հմտություններ ու գիտելիք՝ դարձնելով դրանք ազգային նկարագրի մի մաս։ Խաղերը կազմակերպվել են ինչպես միայն աղջիկների կամ տղաների, այնպես էլ համատեղ խաղալու համար։

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային խաղերից մի քանիսին և խաղացինք դրանք մեծ սիրով և ոգևորությամբ։Այս անգամ որոշեցինք խաղալ Աղջիկ փախցնոցի խաղը, որը սովորողների կողմից ամենասիրելիներից է։

Ազգագրության փառատոն և Դդմածես 2024․Ղափամայի ծես

Ձմեռային ճամբարի ավարտին ամփոփեցինք «Ազգագրության փառատոն 2024» -ը Դդմածեսով կամ Ղափամայի ծեսով։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում սովորողների հետ ծանոթացել էինք ազգային ուտեստի՝ Ղափամայի պատրաստման ընթացքին, բաղադրիչներին, իսկ Ընկեր Արմենուհու հետ նախապես ծանոթացել և սովորել էինք Ղափամայի երգերը։Սովորողները արդեն գիտեին, որ Ղափաման պատրաստում են դդմի մեջ և նրանց շատ հետաքրքիր էր ընթացքը։

«Դդմածես» նախագծի ընթացքում ծանոթացել էինք դդմի հատկություններին, Paint ծրագրով նկարել էինք դդումներ՝ հայկական զարդանախշերով, հորինել էինք դդմահեքիաթներ,պատրաստել էինք թղթե դդմակերպարներ և դդմով պատրաստել էինք դդմային աղցան մրգերով։Սովորողները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են պատրաստելու դդմով գլխավոր ուտեստը՝ Ղափաման։
Շնորհակալություն ընկեր Արմենուհուն։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ղափամայի պատրաստության ընթացքը ստորև՝

Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։

Ընթացքը ստորև՝

Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։

Ընթացքը դիտեք տեսանյութով՝

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։

Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք հայկական ազգային ուտեստներին, հագուստին, զարդանախշերին։Սովորողներին հետաքրքիր էր մեր ազգային զարդանախշերը։Գունավոր թղթերից պատրաստեցինք բաժակներ և վրան նկարեցինք հայկական զարդանախշեր։

Ազգագրական փառատոն 2024․Ազգային խաղեր՝ ընկուզախաղեր, Երկար Հեվհաննես Պատանես

Ազգագրության փառատոն 2024 ստուգատեսի ընթացքում սովորող-սովորեցնող՝ ազգային խաղեր նախագծով համագործակցեցինք ընկեր Լիաննայի և 2.3 ջոկատի հետ, ծանոթացանք ազգային խաղերից հետևյալ խաղերին՝ ընկուզախաղեր և Երկար Հովհաննես Պատանես։

Իհարկե ազգային խաղերին ծանոթանալուց հետո մեծ սիրով և ոգևորությամբ երկու ջոկատները խաղացին այդ խաղերը։Շնորհակալություն ընկեր Լիաննային և 2.3 ջոկատին։

Ընթացքը ստորև՝